«Դալմա Գարդեն Մոլի»  մոտ մի մեծ,  շա՜տ մեծ, անճոռնի շենք է բուսնել…Երանի դրա ճարտարապետին, և այդ անճաշակ շենքը հավանողներին…Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ կիսվել ձեզ հետ:
Բանն այն է, որ այդ շենքն այդքան բարձր չպետք է կառուցվեր, քանի որ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանից, երբ նայում ես Արարատին, ապա այն լրիվ խաթարում է Մասիսների ողջ հմայքն ու գեղեցկությունը՝ ծածկելով տեսադաշտը:
Ես հասկանում եմ, որ, եթե շենքն ինձ դուր չի գալիս, դա նաև ճաշակի խնդիր է, բայց այդ ահռելի «մոնստր» կառույցն այդտեղ վերխոյացնող, նախագծող ճարտարապետները, կառուցապատողները, այդ տարիների քաղաքային իշխանություններն ի՞նչ էին մտածում…
Թե՞ չէին մտածում առհասարակ…Եթե մտածեին, ապա նման բան հաստատ չէին խցկի այդտեղ…Հիմա մնում է հուսալ, որ նման որոշումներ կայացնելիս այսուհետ կմտածեն…Կմտածեն, որովհետև ժամանակներն արդեն այլ են…Կմտածեն քաղաքի, նրա տեսքի մասին և ոչ թե միայն շահի մասին…
Շուտով բոլորդ կլինեք Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, ծաղիկներ կդնեք ու  «կհիանաք»  Մասիսների աղճատված համայնապատկերով, և ձեր սիրտը, ցավոք, ավելի կմղկտա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել