Որոշել եմ էս տարի ավելի հիմնարար զբաղվել ըստ իս այս ամենավտանգավոր աղանդի հարցով: Ժամանկ չկորցնեմ բացատրելով, թե ինչ է աղանդը, ինչու է Կյանքի Խոսքը աղանդ, և այլն, և այլն, որովհետև ենթադրում եմ, որ տվյալ գրառումը ընթերցողը արդեն ունի ադ հարցերի պատասանները: Այնպես որ, անցնենք առաջ ու կիսվեմ Ձեզ հետ իմ ստրատեգիայով, որը մինչ այս բավականին էֆֆեկտիվ ու ազդեցիկ է եղել, համենայն դեպս, ոչ մի բանավեճում այս թեմայի շուրջ պարտություն չեմ կրել:

1. Առաջին բանը, որ պետք է հիշել, երբ ներքաշվում ես բանավեճի Կյանքի Խոսքական սուբյեկտի կամ դրանց համակրի հետ, կայանում է նրանում, որ սկզբունքային է լինել հետևողական ու պահանջկոտ Ձեր դրած հարցադրումներում: ԿԽականները անհարմար հարցի բախվելով, անընդհատ փորձում են շեղել թեմայի ուղղավծութունը, իսկ հարկը եղած դեպքում` կարող են խոսակցությունը տանել նույնիսկ փոխադրաձ վիրավորանքների փուլ ինչը Ձեզ մենակ կխանգարի: Իհարկե, եթե խոսքը ինքնասիրության մասին է, փորձեք բռնել դրանց վիրտուալ կյանքի դուրս և գլուխները ջարդել, բայց բուն համացանցում ինչքան էլ նեռվայնանաս, մեկա մոնիտորից այն կողմ ոչինչ չի փոխվում:
2. Այսպիսով, արդեն պարզ է, որ պետք է հնարավրինս չշեղվել խոսակցության թեմայից: Մյուս կարևոր բանը որ պետք է անել,կայանում է անընդհատ նախաձեռնությունը Ձեր ձեռքերում պահելն է` անընդհատ ցավոտ հարցեր տվեք, օրինակ հենց նույն “Կրակ Հիսուսի” կոչվող ախմաության մասին ու մի թողեք հարցին հարցով հակադարձի: Պետք չէ նաև խորանալ թեոլոգիական զրույցների մեջ, որովհետև ի վերջո կկորցնեք հարցի էությունը: Ինտերնետում կան բազմաթիվ տեսահոլովակներ, որտեղ պարզ երևում է այս շարժման կեղծավոր ու խաբեբա էությունը, հերիք է Յութուբը մի քիչ քրքրել և կգտնեք հարուստ արգումնետացիա ընդդեմ նրանց:
3. Բնականաբար, ցանկացած բանավեճի մեջ մտնելու համար պարտադիր նախապայման է իրազեկ լինել բանավեճի թեմայից, այնպես որ երբեք վնաս չի լինի թշնամուն ուսումնասիրել: Կրկնում եմ, համացանցը լի է ադեկվատ տեղեկատվության մատչելի աղբյուրներով: Չի բացառվում, որ ձեր ընդդիմադիր կողմը անգամ ստի իրենց շարժմանը վերաբերող մանրամասների մասին, այդ իսկ պատճառով պետք է ինքներդ ճանաչեք նրանց ներքին կառուցվաքը, որպեսզի էֆֆեկտիվ բանավիճող լինեք:
4. ԿԽական գաղաբարախոսության մեջ “նահատակ լինելու” կոնցեպտը առանցքային է, այսինքն, նրանց ուսանում են, որ իրենք քարկոծվելու են իրենց “ճիշտ” ճանապարհին անհավատների և մոլորյալների կողմից, այնպես որ հնարաորինս խուսափեք ագրեսիա ցուցաբերել նրանց հետ վիճելիս. դա միայն ուժեղացնում է նրանց մոտիվացիան ու դարձնում է էլ ավելի համառ: Փոխարենը, նրանց չեն սովորեցնում, որ իրենք կարող են դառնալ ծաղրի առարկա և նրանք բավականին արագ են հունից դուրս գալիս, երբ իրենց հետ խոսում ես թեթև հեգնանքով ու տեղը եկած ժամանակ ծաղրի ենթարկում: Դա դժվար չէ, որովհետև, որպես կանոն, նրանք հետևողական չեն իրենց պնդումների ու պահանջների մեջ, և հաճախ իրենց ասածը կարող է հակասի իրենց իսկ հղած նախորդ թեզին, օգտվեք նման առիթներից:
5. Եթե խնդիր ունեք հետագայում վստահ լինելու, որ բանավեճի ընթացքը չեն փորձի խեղաթյուրել և կեղծել, փորձեք ֆիքսել այն փաստացի: Եթե համացանցում է բանավեճը` սքրինշոթներով, եթե ռեալում` ձայնագրությունով, որովհետև ԿԽականներին խորթ չէ նաև ջնջել իրենց մեկնաբանությունները, հերքել իրենց ասածները, երբ իրենց պարտված են զգում:

Այս 5 կետերը առանցքային են, հետևեք սրանց և կլինեք գրեթե “անպարտելի” ԿԽականների հետ բանավիճելիս: Պարզապես ավելացնեմ մի քանի բան էլ. մի կերեք կտեր այն մասին, թե իբրև իրենք հսկայական ծավալի բարեգործություն են անում, ի վերջո շատ կեղծ բարեգործներ հասնում են իրենց ստոր նպատակներին այդ կեղծ բարեգործության միջոցով: Մի ամաչեք ձեր կարծիքից և ձեր ով լինելուց, և ինչու ոչ, հավատարիմ մնացեք մեր Հայ Առաքելական Եկեղեցուն, համենայն դեպս 17 դար է մեր եկեղեցին է եղել ժողովրդի կողքը, ոչ թե Արթուր Սիմոնյանները ու այլ աղանդավորներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել