Ինձ համար անհասկանալի ա փոխզիջումային լուծման մոլի հակառակորդների ցավն ու կսկիծը, երբ հերթական անգամ սահմանին զինվոր է զոհվում։ Իսկ ո՞նց էիք պատկերացնում, միշտ պատերազմական իրավիճակում պիտի զոհեր չլինե՞ն։ Դե, ուրեմն, կամ  ողբներդ մի կապեք ու գրեք «Էլի զինվոր ա զոհվել» (((((( ու համարեք որ տենց էլ պիտի լինի ու դա «Ոչ մի թիզ հող»-ի գինն ա, որ պետք ա վճարենք, կամ էլ, եթե ողբալու եք, սկսեք կամաց-կամաց ընդունել, որ հավերժ պատերազմը կեցութաձև չի, ու մի օր պետք ա էս խնդիրը լուծվի, թեկուզ՝ փոխզիջումով։
Թե չէ հեշտ ա ամեն անգամ, երբ խնդրի փոխզիջումային լուծման մասին ա խոսվում, հիստերիա բարձրացնել, քանի դեռ սահմանին՝ առաջին գծում, սեփական զավակդ չի կանգնած, ու ամեն նոր զոհի լուրի հետ մի հատ ցավակցական ստատուս գրել կամ զոհվածի ընտանիքի թշվառ վիճակի մասին մի հատ լինք շեյր անել էջին ու մոռանալ ու անցնել առաջ ու էլի գոռալ «Ոչ մի թիզ հող, ոչ մի փոխզիջում», իսկ, երբ պատերազմ սկսի, մտածել ստեղից ծլկելու կամ միայն ՖԲ-ով օնլայն Բաքու գրավելու մասին։
Թիկունքում միշտ էլ հեշտ ա հայրենասիրություն խաղալ, մանավանդ, երբ դրա համար ՖԲ-ի նման պսեվդոմիջոց կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել