Հիմա կարելի է ամենինչ ազատ գրել, բոլորն էլ գիտեն, ում պետք ա.
վատն էն ա, որ կամավորները պետք են, ինչքան էլ ասեն չէ, չէ, արիքը չկա, ու գնում էին ավտոբուսներով ուղիղ ռազմաճակատ:
Վատն էն ա, որ էրեխեքի հավաքած օգնությունը իրոք պետք էր, ոչ թե զուտ սատարելու խորհրդանիշ:
Վատն էն ա, որ հիմա էլ բան֊ման ենք հավաքում, ու պետք ա նորից:
Ու խոսքը «սմերչերի» մասին չէ, ՏՈՍ֊ը ջհանդամ, թանկ ա, չունենք: Բայց պատգարակի ու մայկա֊տռուսիկի, առաջին օգնության դեղերի կարիք կա:

Վատն էն ա, որ էն մարդը, ով ինքն իրեն ՀՀ քաղաքացի է համարում, պետք է մի պահ անձնական հազար ու մի հարցերը ու մասնագիտական գործերը թողնի ու.
- կամավոր ռազմաճակատ գնա
- փող հավաքի, դեղ հավաքի
- ընթացքում ուշադիր նայի քաղաքում ինչ են փչացնում, որ ձեռի հետ քաղաքապետարանին ստիպի էդ խայտառակությունը կանգնեցնեն
- ձեռի հետ հուշարձանների հարցով զբաղվի
- ձեռի հետ ծանոթ ու անծանոթ ծանր հիվանդ էրեխեքին մի կոպեկով օգնի
- ձեռի հետ սահմանամերձ գյուղերին մի բանով գոնե օգնի
- ոտի վրա ԱԳՆ բացթողածները փորձի դզել, սրա֊նրա դեսպանատան դեմ ցույց անի
- մեկ էլ իմանա, որ նորից բնապահպանության նախարարությունը անտառ է ծախել հանքափորներին, կամ տենց մի զիբիլ, դե մի կերպ պետք է դեմները փորձել գոնե առնել, որ գոնե խիղճը հանգստանա
- գիշերը վատ քնի, քանի որ մեկ էլ հիշի, որ Շանթը, Վոլոդյան, Գևը, Հայկը, մյուսները բանտում փթում են, չգիտես խի, ու նույնիսկ էն վերևի կետերին մասնակցելու իրավունք էլ չունեն։

Ու էս կետերը շարունակելի են, լիքը բան մոռացա կամ չգրեցի, էլ գնալ ընտրատեղամասերում վստահված անձ աշխատել, էլ համալսարաններում սաքուլիկների դեմ կռվել, էլ թացը չորից տարբերել, էլ զգոն մնալ, էլ հավուր պատշաճի, էլ կոնդոռ պասա:

Ասածս ինչ ա․ այ անասուններ, բա որ 20 տարի ասում ենք պետությունը, սրա համար ենք ասում: Փաստորեն, մնացել ենք կիսատ֊պռատ համայնք: Ու երևի ուշ ա արդեն, բայց պետք էր ժամանակին սաղ կետերը մի կողմ դնել, գլխավորը լուծել: Չենք արել: Հիմա կհասցնե՞նք: Չգիտեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել