Բայղուշ.am-ներով տարածվող բեդովլաթները չեն հերոսները: Միայն պետությունից դուրս մարդիկ են ծառայում այն ժամանակ, երբ ցանկանում են, առաջնագծում հայտնվում ու նկարվում այն ժամանակ, երբ ցանկանում են: Իրենց հայրերը նախորդ պատերազմից հետո հանգիստ ու հարուստ կյանք են վայելել՝ հնարավորինս թանկ ծախելով պատերազմական «հերոսությունը» ու հիմա ամեն բան անելու են, որ իրականությունը կեղծեն, որ հանկարծ վառոդի հոտը չառած իրենց որդիները հետ չմնան այս նկարում հայտնված հերոս տղերքից, 5 տանկ խոցած Մարատից, որովհետև պետք է քացով մեջքներին տալով առաջ տանեն, ընտրարշավների ժամանակ ֆոտոներ ու վիդեոներ մեյդան բերեն, որ իրենք էլ ապրեն շատ լավ ու արտոնյալ՝ պետության մեջ պետություն բանդիտական մոդելով...
Մեզ բախտը երկար չի ժպտալու, Աստված միշտ չէ, որ մեզ զորավիգ է լինելու: Մենք չենք կարող երկար ժամանակ անտեսել պատերազմի ու խաղաղության տիեզերական օրենքները՝ հիմնվելով միայն թշնամու ախմախության վրա, դա մեզ չի ներվելու: Գյադաների ժամանակն ու էջը փակելու պահն է
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153792366158197&set=a.10150106702018197.281514.580173196&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել