Ինտերնետի ընձեռած հնարավորությունների և դրական կողմերի մասին գիտենք բոլորս` հեշտ ու արագ ինֆորմացիայի աղբյուր է, կրճատում է սահմանները, երբեմն նույնիսկ այնքան, որ կողքի մուտքում ապրող ընկերուհուդ հետ հաճախ նախընտրում ես սոցիալական ցանցում շփվել: Վիրտուալ այդ տիրույթում աղջիկ-տղա անվերջ «կպցնոցիների» արդյունքում ընտանիքներ են քայքայվում ու ձևավորվում: Հաճախ գիտակցելով ժամանակի կորուստը, բացասական ինֆորմացիայի ազդեցությունը՝ օգտատերերը միևնույն է չեն սահմանափակում սոցցանցերում անցկացնելու ժամանակը: Շատերի համար այն թմրանյութ է դարձել, հայտնվելով այնտեղ մեկ անգամ՝ մարդը մշտական կախվածություն է ձեռք բերել: Նույնիսկ հեղափոխություններ ու դավադրություններ են կազմակերպվում վիրտուալ այդ տիրույթներում:

«Ազատ գոտու» թեման սոցիալական ցանցերն են, ի վերջո դրանք բարի՞ք են, թե՞ չարիք… Մասնակցեք քննարկմանը և հայտնեք ձեր կարծիքը այս թեմայի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել