Շուտով ամեն ինչ կխախադվի, էլի տակը կմնան 20-30 ջղաձգվողներ:
Այդպես էր նաև 25 տարի առաջ:
88-ին մեզ՝ 20-30 ջղաձգվողներիս, այլ կերպ էին կոչում՝ սադրիչներ: Բոլորը գոռում էին Լենին, պարտյա, Գարբաչով, մենք գոռում էինք՝ անկախություն, ու մենք դավաճան սադրչներ էինք: 90-91-ին մեզ սադրիչներ ասողները, մեզ բացատրում էին, թէ ինչ լավ բանա անկախությունը:ՃՃՃ

Քանի որ անկախությանը կողմ քվեարկածների ընտրությունը գիտակցված չէր, այլ քարոչության հետևանք, շատ կարճ ժամանակում անկախությունը դառավ անտերություն (էդ մարդկանց չափանիշներով):

Այդպես էլ չհասկացան, որ անկախությունը ազատության հոմանիշնա: Անկախությունը քեզ հնարավորությունա տալիս ազատ, գիտակցված ընտրության:

Ազատ, առանց ճնշումների, առանց վախերի, ազատ, գիտակցված: Ու կապ չունի էդ ընտրությունը գեղապետի ընտրությունա, նախագահի, թե երկրի արտաքին կողմնորոշման:

Ասածս ինչա.
Սովետը (ռուսական գաղութացումը) պիտի մեռնի մեր մեջ, որ մենք ապագա ունենանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել