Հարգելի ՀՀ նախագահի որոշ թեկնածուներ, 
Երբ մենք ուզենանք ներկայացում նայել, թատրոն կգնանք:

Ձեր մասնակցությամբ ներկայացումների, առավել ևս մեյմունության կարոտ չենք:

Ընտրությունները Ձեզ համար թատերաբեմ չեն, մենք էլ Ձեզ համար հանդիսատես չենք: 

Մի՛ մոռացեք, որ Դուք առաջադրվել եք որպես ՀՀ նախագահի թեկանածու, այսինքն՝ մարդու, ով պետք ա երկիր ղեկավարի: Կրկեսի ծաղրածուի թեկնածություն չեք դրել:

Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ քաղաքացի

Հ.Գ. Քարոզարշավի երկրորդ օրն է, դեռ միայն Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից են կոնկրետ քայլեր արվել:
Նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքը և տեսահոլովակը բավականին լավ տպավորություն են թողնում:

«Թատերականն ավարտած» թեկնածուներին առաջարկում եմ օրինակ վերցնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել