Քառօրյա պատերազմի արդյունքում առաջ եկան մի շարք հարցեր, որոնք պետք է ստանան իրենց լուծումը: Մասնավորապես. խոսքը վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությանը: Իհարկե, այս օրերին հանրությունն իր հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել թե՛ զինծառայողներին,  թե՛ զոհված տղաների ընտանիքներին, սակայն այս պարագայում օրակարգային է մշտական ֆինանսական աջակցությունը:

Այդ նպատակով հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից տրամադրվում է երեք տեսակի գումարային աջակցություն՝ միանվագ գումար, կենսաթոշակ և պարգևավճարներ:

Տեսնենք, թե ինչ աջակցության մասին է գնում խոսքը: Միանվագ գումարը հատուկ առաջադրանք կատարած զինծառայողի ընտանիքի համար կազմում է 2 մլն դրամ: Եթե եղել է միայն ծառայողական պարտականություն, ապա 1 մլն դրամ է: Վերը նշվածից զատ՝ տրամադրվում է 700 հազար դրամ՝ հուղարկավորության ծախսերի և 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման համար:

Աջակցությունը լինելու է նաև կենսաթոշակի տեսքով: Մասնավորապես, զոհված զինծառայողի ընտանիքի անդամները հնարավորություն կունենան օգտվելու անվճար բուժսպասարկման իրավունքից, իսկ զոհվածների երեխաները՝ մրցույթից դուրս պետական բուհերում սովորելու իրավունքից:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա յուրաքանչյուր երեխային վճարվելու է 16, իսկ նրա ընտանիքի անդամին՝ 13 հազար դրամ: Բացի դրանից, եթե երեխան անչափահաս է, ապա մինչև 18 տարին լրանալն իրեն տրվելու է 20 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել