Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հեքիաթների շարքից է: Այս հարցում մերթ ընդ մերթ Վրաստանի հայկական համայնքին մեղադրում են ոչ ակտիվ գործողությունների մեջ: Այս մեղադրանքն անընդունելի է, քանի որ Վրաստանը հայկական համայնք ունեցող միակ երկրիրն է, որը, հայտնվելով Թուրքիայից ահռելի կախվածության մեջ, պետական մակարդակով բառիս բուն ու ժարգոնային իմաստով «հուշտ» է լինում Հայոց ցեղասպանության հարցի որևէ կերպ արծարծումից հնարավոր բոլոր միջոցներով: Այնուամենայնիվ, Վրաստանի հայկական մի շարք կազմակերպություններ պաշտոնապես 11 անգամ դիմել են Վրաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ընդունման հարցը Վրաստանի խորհրդարանում քննարկելու, ընդամենը քննարկելու համար և միշտ մերժվել, իսկ Վրաստանի խորհրդարանում արվող սակավաթիվ հայտարարություններն ընդունվում են «սվիններով» և մնում անհետևանք: Բոլորովին պատահական չէ, երբ նշվում է, որ Վրաստանը Հայոց ցեղասպանությունը կճանաչի Թուրքիայից հետո: Իսկ այն, թե ինչ քայլեր են ձեռնարկում այս հարցի վերաբերյալ անգործության մատնված հայ-վրացական պետական հանձնաժողովներն ու Վրաստանում Հայաստանի դեսպանությունն, անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել