Արամ Դանիելյանը լինի ՀԱԿ-ից, ՀՀԿ-ից, թե ՔՊ-ից կապ չունի:Նրա աշխատանքը Հրազդան քաղաքում ակնհայտ վատն է, դա ասում եմ այն փաստով, որը տեսել եմ՝ ջրափոսեր, չաշխատող վերելակներ:Ես ամենաշատը կցանկանայի, որ Սասուն Միքաելյանը դառնար քաղաքապետ, նախ՝ դա կնշանակեր, որ լավ աշխատանքի արդյունքում ընդդիմությունը կարող է ընտրություններում հաղթել, երկրորդ՝ գործի մեջ կտեսնեինք Նիկոլին ու իրա թիմին:

Պետք է փաստենք, որ Նիկոլի ու Սասունի թիմը վերջին շրջանի ընդդիմադիրների նման ձեռքերը չէր ծալել ու նստել, որ խաղողն ընկնի բերանը:Նրանք քրտնաջան աշխատեցին, բայց ունենք այն, ինչ ունենք:Նիկոլը նշեց, որ իրենք հաղթել են, որովհետև ոչ մի քվե, որն իրենց են տվել, չեն կորցրել, պայքարել, պահել են:Պատրաստվել էին ամեն կերպ ու իրենց ողջ պոտենցիալն էին ներդրել:Նույնիսկ պատրաստվել էին լույսերը գնալու դեմ, լապտերով գլխարկ ունեին: Ճիշտ է նրանց օնլայն ծրագիրը թերացավ, բայց լավ գաղափար է:

Այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլենք պարտվեցին:Նախ՝ ուրեմն ունեցել են թերացումներ, որոնք մենք չենք տեսել: Երկրորդ՝ խոսվում է ընտրակաշառքի մասին ու, եթե հրազդանցին 14 տարի տեսել է գործող քաղաքապետի վատ աշխատանքն ու գնացել ընտրել է և իրեն 5000 դրամն է ձեռք տալիս, ոչ թե լավ փողոցը, այս դեպքում բոլորն անզոր են:Դա լավ կամ վատ վիճակից չի, դա քաղաքացիական ցածր ինքնագիտակցության արդյունք է:Խոսվում է ընտրակաշառքի մասին ու բոլորը ենթադրությունների ու կասկածների մակարդակում, ոչ թե ավտոբուսն էր պետք նկարել, այլ ավտոբուսի մեջինին ընտրելուց, ոչ թե պետք է խոսել կաշառքի մասին, այլ միջոցներ ձեռնարկել դա փաստերով ցույց տալու համար:

Ոնց պետք է փաստ հավաքել՝ պարզ: Գտնում ես 10 հրազդանցի, ովքեր պատրաստ են իրենց վրա ունենալ թաքնված տեսախցիկներ ու պատրաստ են գնալ այդ պրոցեսը տեսանկարահանել: Մի խոսքով. ջուր ծեծելու տեղը գործ պետք է արվի ու, եթե քննադատության եք հանդիպում, մի սկսեք դրան պատասխանել, ընդունեք ու անցեք առաջ: Նիկոլենք աշխատեցին, կանեն հետևություններ, ու հաջորդ անգամ, հույս ունենամ, կկարողանան քաղաքացիներին բացատրել, որ տաս հարկ ոտքով բարձրանալը վատ է:

Հ.Գ. Հրազդանցիներ ընտրել եք, դե ստիպեք, որ աշխատի, չի աշխատի ստիպեք, որ լքի պաշտոնը, իրա 5000-ները հետ տալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել