Հրազդանի ընտրությունները մեկ անգամ էլ ապացուցեցին, որ ընտրություններով հաղթել հնարավոր չի:
Բայց դա չի նշանակում, որ ոչինչ անել հնարավոր չի:
Մի անգամից ասեմ, հեղափոխությանը դեմ եմ: Դեմ եմ, ոչ թէ մարդասիրական մոտիվներով, ոչ թէ, որ ազերիները կհարձակվեն մոտիվներով, այլ որովհետև գիտեմ, որ հեղափոխություններից հետո գալու են մի նոր հրացանով մարդիկ, ոչ թէ մի իտիլկտուալ խավ:
Ինչ եմ առաջարկում:
Կռվել հակառակորդի դեմ, իրա զենքով, ավելի ճիշտ էդ զենքը ոչնչացնելով: Ո՞րնա իրանց զենքը: Փողը և հանուն էդ փողի իրա ձայնը ծախող ընտրողը: Փողը իրանց ձեռքից չենք կարող վերցնել, բայց էդ ընտրողին կարող ենք չեզոքացնել:

Եթե ընտրություններին ոչ մի կուսակցություն չմասնակցի, իրանք փող չեն բաժանի, հո գիժ չեն, դեմները մրցակից չկա:
Միաժամանակ թէ հանձնաժողովներում, թէ դիտորդների միջոցով կազմակերպել պայքար լցոնումների դեմ:
Արդյունքում կունենանք 10-15 տոկոսանոց մասնակցություն, առանց ընդիմադիր ԱԺ, ինչն էլ իր հերթին կբերի միջաղգային մեկուսացման:

Կարողա ճիշտ չի, բայց կարելիա քննարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել