ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ–ի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը ծավալուն բաց նամակով է հանդես եկել, որտեղ հրաժարվել է ՀՀ նախագահի մրցանակից, որը նրան շնորհվել էր 2007թ. բնական գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար։
Գիտնականը իր որոշումը պատճառաբանել է Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, փաստորեն, պատերազմ է հայտարարված գիտական գործունեության դեմ՝ ընդհուպ մինչև ոլորտի արմատախիլ անելը և նրա անվերադարձ վարկաբեկումը։ Նա մատնանշել է նաև այն արատավոր երևույթը, որ գնալով ավելի տարածված երևույթ է դառնում «կասկածելի եղանակներով գիտական աստիճանների ձեռքգցումը պետական «բազմազբաղ» պաշտոնյաների և այլ դուրսպրծուկների կողմից, ինչպես նաև ակնհայտ զեղծարարություններով ակադեմիական տիտղոսներին տիրանալու հաջողված դեպքերը»...

Առաջին հայացքից թվում է, որ այո՛, կեցցե՛ս, չի մահացել դեռ արդարությունը։ Եվ իրո՛ք, առնվազն իշխանական պնակալեզ պետք է լինես կամ կույր, որպեսզի փորձես առարկել, որ վերը նշված բոլոր դրույթները բացարձակ ճշմարտություն են ու ունեն կատաստրոֆայի հասցնելու միտում։ Ի վերջո, ես պատրաստ եմ ստորագրել գրված ամեն բառի տակ, եթե չլիներ մի հատ ԲԱՅՑ...

Ախր ինչո՞ւ է այս հայտարարությունն արվում նախընտրական քարոզարշավի մեկնարկի հենց առաջին օրը, հետո էլ նամակի տեքստի որոշ բառեր, ինչպիսին է օրինակ «քրեաօլիգարխիկ»-ը կոնկրետ քաղաքական ուժի և անգամ թեկնածուի վրա են մատնանշում...

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել