Հրազդանում ներկա պահին իշխանությունը պայքարում է հասարակության ՛՛վստահության քվեն՛՛ ապահովելու. արդեն ոստիկանական ուժերը կենտրոնացվել են Հրազդանում: Ի՞նչ են անելու նրանք

Հրազդան քաղաքում քաղաքապետի տեղի համար այսօրվա ընտրությունները առաջինն են, որ արիլյան պատերզմից հետո պետք է ցույց տան իշխանության նկատմամբ ժողովրդի վստահության մակարդակը: Հասկանալի է, որ իշխանությունները կաշվից պիտի դուրս գան՝ ապահովելու ՛՛վստահության՛՛ քվեն: Հրազդան տարված ոստիկանական ուժերը պիտի ապահովեն, որ թեկուզ կաշին պատռելու գնով ապահովվի իշխանության նկատմամբ ժողովրդի ՛՛վստահության քվեն՛՛: Իշխանության թկնածուն մինչև այսօր գործած քաղաքաքապետն է, ընդդիմության թեկնածուն՝ ՛՛Քաղաքացիական դաշինքի՛՛ անդամ Սասուն Միքայելյանը: Երկուսին էլ Հրազդանում շատ լավ են ճանաչում: Տվյալ դեպքում, սակայն, նրանք պարզ անձիք չեն, նրանք ըստ էության Հայաստանի ներքին հակադիր կողմերի ներկայացուցիչներ են: Ընտրողները ընտրություն են կատարելու ոչ թե անձերից, այլ՝ կողմերից: Առաջինն ունի իշխանության առարկայական օգնությունը, որը կարող է դառնալ նաև ուժային՝ գործողությունների վեր ածվել ոստիկանական միջամտությամբ, և ՛՛իրավական՛՛՝ իշխանության թեկնախուի կողմից կեղծիքների և/կամ ընտրությւոնների մասին օրենքի խախտման իրավիճակների պրագայում արագ արձագանքման անհրաժեշտության դեպքերում ՛՛խլանան՛՛, ՛՛կուրանան՛՛, ՛՛ուշանան՛՛...Ծանր օր է սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել