Elq.am-ը գրում է.

Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ Վիրենդա Շարման ՄԹ-­ի կառավարությանն ուղղված իր հայտարարության մեջ կոչ է անում սանձահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ստիպելով դադարեցնել ռազմական գործողությունները, որով նա փորձում է ուշադրությունը շեղել իր ներքին խնդիրներից: Այս մասին «Արմենպրես»-­ին հայտնեցին ՀՅԴ Միացյալ Թագավորության մարմնից: «Հարավային Կովկասում հակամարտության վերսկսումը վտանգի տակ կդնի հազարավոր մարդկանց կյանքը, և պետք է պարզ դառնա, որ Միացյալ Թագավարությունը չի աջակցում կամ աչք չի փակում ադրբեջանցիների ագրեսիայի վրա: 1994­ին քայլ արվեց դեպի խաղաղություն, բայց այսօր Լեռնային Ղարաբաղի շփման գծում հարձակումները ենթադրում են հետքայլ այս կարևոր հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել