Բա երանի չէր տեսնեինք, զգայինք, գոնե երթևեկեինք էդ ՍԱՐՔԱԾ ճանապարհով։
Իրականում, որոշ տեղերում անտանելի էին ճանապարհները, դե, վիրավորների դեպքում այն նաև մահացու է։ 
Էս էլ հոդվածից մեջբերում գտա, թե էդ ճանապարհն ում «ճիտին պարտքն է»։

«Հայաստան համահայկական հիմնադրամի անցյալ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է մոտ 12,4 մլն դոլար` Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը իրար կապող խոշոր ճանապարհային ծրագրի շարունակման համար»...

Պետական նախկին ու  ներկա այրերին հերթով հիշելուց հետո` սրտանց հիշեցի հիմնադրամը։

Նազենի Հովհաննիսյանը կից ներկայացրել է նաև Արտակ Վարդանյանի գրառումը՝

Հակառակորդի կողմից դրված ականների վրա կորցրեցինք երկու ակ և բամփեռ ...Մարտերով ճեղքումը տվյալ ուղղությամբ շարունակվում են:
Մարտունի-Վարդենիս ստրատեգիական նշանակության ճանապարհ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել