Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք որևէ փորձություն, որ կրակի նման այրում է ձեզ։ Անբնական մի՛ համարեք այն, այլ ընդունեցե՛ք որպես մասնակցություն Քրիստոսի չարչարանքներին և ուրախացե՛ք, որպեսզի երբ Քրիստոսը հայտնվի իր փառքով, նույնպես ուրախանաք ցնծությամբ։ Եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, որովհետև նշանակում է, թե Աստծու փառավորող Հոգին հանգչում է ձեզ վրա։ Իմ խոսքը նրանց մասին չէ, ովքեր չարչարվում են իբրև մարդասպան կամ գող, իբրև չարագործ կամ խառնակիչ։ Բայց ով որ չարչարվում է քրիստոնյա լինելու պատճառով, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն իր այդ անվամբ. որովհետև արդեն ժամանակն է, որ դատաստանն սկսվի, և սկսվի Աստծու տնից։ Իսկ եթե առաջինը մենք ենք դատվելու, ապա ի՞նչ կլինի վախճանը նրանց, ովքեր չեն հնազանդվում Աստծու Ավետարանին։ «Եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա անհավատն ու մեղավորը ի՞նչ են լինելու»։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 4:12-18)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել