Վերջ, ես հասկացա, մենք բողոքավոր ազգ ենք...ու, երբեք ոչ մի բանից գոհ չենք.
Հեռոսային օպերատորները դեպի Արցախ գները իջացրի մինչև 5 դրամ, ասում էինք, թե բա թող միշտ տենց սարքեն... Իսկ սենց բան ասելուց պիտի լավ հաշվարկ ունենաք ու ապացույց,ո ր ռոմինգը հանեն, կամ միշտ տենց անեն, արդյո՞ք դա իրենց ձեռա տալիս։
Բանկերի մեծ մասը, զոհվածների վարկերը ջրեց, ասում ենք, թե բա քիչա, բա վիրավորներինը։
Եկեղեցին մի միլիոն դոլարա փոխանցել, ասում եք թե բա քիչա։
Բարերարները փող են տալիս,ա սումե ք թե բա դա իրանց համար ինչ փող թող շատ տան։

Չի կարելի ժողովուրդ, ոչ մեկ պարտական չի մեր բանակի համար, ոչ մեկ «պետքա» բառով չպիտի վերլուծի, քանի որ ոչ օրենքներում, ոչ նոր Սահմանադրությունում չկա որևէ կետ առ այն, որ վերոթվարկածներիցս որևէ մեկը պարտավոր է, էտ բոլորը խղճի թելադրանքա ու վերջ։ Իրանք կարող էին և ոչինչ չանեին ու վստահեցնում եմ, որ ոչ մի օրենք դա իրենց ստիպել չէր կարող։
Բանակին ու զինվորին պետք է պահի միմիայն ՀՀ պետական բյուջեն ու դրան քիչ ֆինանսական միջոցներ/վարկեր, նվիրատվություն, հանկանակություն, արտաբյուջե.../
Եկեք շնորհակալ լինենք բոլորից՝ սկսած նույիսկ մի դրամա փոպանցողից ավարտած էն էրեխուց ով հեծանիվի ակերն էր բերել։
Իսկ այն փաստը, թե ինչքան փողա հավաքվել հատուկ բացված հաշիվներում ու ինչքան նյութական բաներա հավաքվել պահեստում, խոսում է միայն նրա մասին, որ հայի սիրտը, որտեղ էլ նա լինի, միշտ ցավալու է հայրենիքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել