Wnews.am-ը գրում է.
«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ամեն անգամ, մոր «ոնց ես» հարցին այսպես էր պատասխանում զինվոր Աղասի Ասատրյանը:
 
Հուլիսի 19-ին 20-ամյա Աղասին կզորացվեր և տուն կվերադառնար:
Հերոսի մոր հետ Wnews.am– ի զրույցը երկար տևեց…երկարատև դադարներով:  Տիկին Նարինեն դժվարությամբ էր խոսում. արցունքները խանգարում էին:
«Վերջին անգամ խոսեցինք մարտի 27-ին: Ինչպես միշտ, այդ անգամ էլ ավելի շատ ինքն էր հարցեր տալիս՝ ոնց եմ, քույրերը ոնց են, աշխատանքի գնում եմ, թե՝ չէ: Իր մասին քիչ էր խոսում, ասում էր՝ լավ եմ, ծառայությունից չէր բողոքում» ,- հիշում է զոհված հերոսի մայրը:
 
«Բանակ գնալու օրը շատ ուրախ էր: Ամեն ինչ անում էր, որ մենք էլ ուրախ լինենք, չթողեց, որ իրեն ուղեկցեմ ասում էր՝  «մամ դու այնտեղ անելիք չունես»:
Տանից ճանապարհեցի, բայց թաքուն զինկոմ գնացի, շատ բարկացավ, հասկացա, որ էրեխեն ուղղակի չէր ուզում ինձ տեսնել, որովհետև կարող է չդիմանար, հուզվեր …
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել