Հարգելի ՀՀ-ից դուրս ապրող մեր հայրենակիցներ, բոլորիս էլ հասկանալի է, որ դուք ցանկանում եք օգտակար լինել Արցախին և ընդհանուր Հայաստանին: Լավ է, որ պատրաստ եք գումարներ տրամադրել և օգնել: Բայց ձեր տրամադրած ամեն մի լումային տեր կանգնեք ու հաշվետվույթուն պահանջեք: Նույն սխալը թույ մի տվեք, որ ձեր գումարների հաշվին ժողովրդի գլխին նոր պատուհասներ աճեն:

Մարդիկ մեզ էլ են գումարներ տրամադրում և մենք մանրամասն հաշվետու ենք լինում: Մեզ գումար մի ուղարկեք, դուք ինքներդ ձեր գումարների տեղ հասնելու ու նպատակին ծառայելու վստահելի ճանապարհը գտեք: Ավելի լավ է քիչ լինի, բայց տեղ հասնի, ոչ թե նոր պորտաբույծներ ծնի: Ձեր սրտի մխիթարության համար հենց այնպես ոչ մեկին գումար մի տվեք: Եթե չեք հետևելու, ավելի լավ է ոչինչ չանեք: Եթե անձամբ չեք կարող, ապա միայն վստահելի մարդկանց միջոցով իրականացրեք ձեր գործունեությունը: Վստահությունը պիտի գործոն դառնա ամենուր: Վստահությունը օդից չի ընկնում, այն վաստակում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել