Հավանաբար շատերդ դիտեցիք «Ուղիղ կապ Պուտինի հետ» նախագիծը: Հետաքրքիր հարց էր տվել մի 12տ. աղջնակ՝ головаломка-ի ոճի. «…Եթե տեսնեիք, որ խեղդվում են Էրդողանն ու Պորոշենկոն, Դուք ու՞մ կփրկեիք առաջինը»: Հարցին Պուտինը պատասխանում է. «Եթե ինչ-որ մեկը հաստատ որոշել է խեղդվել, ապա նրան հնարավոր չէ փրկել»… 
Իսկ նույն հարցին հանրահայտ Ժիրինովսկին պատասխանել է, որ նրանց նախ լավ կտանջեր, բայց ի վերջո կփրկեր: Նա պատմել է, թե ինչ կաներ, եթե անհրաժեշտ լիներ ընտրել` ում փրկել առաջինը՝ խեղդվող Պյոտր Պորոշենկոյին, թե Ռեջեփ Էրդողանին:
Ժիրինովսկին «դաժանորեն» նկարագրել է. «Ես նրանց մի լավ կթրջեի ջրի մեջ, իսկ, երբ նրանք սկսեին խեղդվել, ապա ես նրանց մազերից բռնած դուրս կբերեի և իրար կողք կդնեի՝ քիթ-քթի, որպեսզի նրանք հասկանան, որ մեկը մեզ արևմուտքում է մրոտում և վատաբանում, իսկ մյուսը՝ հարավում: Նրանք երկուսն էլ մեղավոր են մեր առաջ»:
Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը հետո ավելացրել է, որ Էրդողանն, իհարկե, ավելի վատն է` ռուսական ռմբակոծիչը կործանելու և իսլամիստ ահաբեկիչներին օգնելու պատճառով: Իսկ Պյոտր Ալեքսեևիչին, մազերից քաշելով հանելուց հետո,  կստիպեի անկախություն տալ «Նովոռուսիային»:
Իրոք որ շատ տարբեր են…Դե ինչ՝ Ժիրինովսկին մնում է Ժիրինովսկի, իր տարերքի ու խառնվածքի մեջ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել