Վերնագրում կարդացածդ հարցը միայն քեզ չի, որ հետաքրքրում է: Ասածիս ճշմարտացիությունը պարզելու համար թերևս բավարար կլինի, որ նայես, թե այս նյութը որքան դիտում և որքան like ունի: Չէ, լայքային հիվանդությամբ չեմ տառապում, պարզապես ուզում եմ օգնել քեզ: Այս հոդվածում հավաքել եմ մոտիվացնող և աշխարհի լավագույն 10 ինքնակատարելագործող գրքերի կարևորագույն խորհուրդները, որոնք կներկայացնեմ քեզ սեղմ տարբերակով: Եթե անկեղծ լինեմ, ապա առավել շատ օգտվել եմ Դեյլ Կարնեգիից: Պատրաստվիր, որ կարդաս այն, ինչը գուցե և առաջիկա շաբաթների կամ ամիսների քո մշտական ուղեցույցը դառնա:

Եվ այսպես, ինչպե՞ս անել, որ քեզ սիրեն ու ինչպե՞ս կարելի է առաջնորդել շրջապատիդ:  Այս՝ առաջին հայացքից բարդ լուծում ունեցող հարցի դեղատոմսը մի քանի մասերից է բաղկացած, որոնք պատվով իրականացնելու դեպքում վստահ եղիր, որ հասնելու ես նպատակիդ:

6 եղանակ դրդելու մարդկանց, որ սիրեն քեզ

  1. Անկեղծորեն հետաքրքրիր այլ մարդկանց կյանքով:
  2. Ժպտա:
  3. Իմացիր, որ տվյալ մարդու անունը նրա համար ամենագեղեցիկ բառն է ամբողջ աշխարհում:
  4. Լավ ունկնդիր եղիր: Այնպես արա, որ մարդիկ հաճույքով պատմեն քեզ իրենց մասին:
  5. Խոսիր այն թեմաներից, որոնք հետաքրքրում են դիմացինիդ:
  6. Այնպես արա, որ դիմացինդ իրեն կարևոր զգա և արա դա անկեղծորեն:

Մարդկանց ղեկավարելու հիմնական եղանակները

  1. Մի քննադատիր, արգելիր կամ բողոքիր:
  2. Դրսևորիր անկեղծ և մաքուր երախտագիտություն:
  3. Խթանիր դիմացինիդ մոտ հետաքրքրվածություն:

Եղիր առաջնորդ: Ինչպես ղեկավարել և փոխել մարդկանց քո ուզածի պես՝ առանց նրանց մոտ դժգոհություն առաջացնելու

  1. Սկսիր գովասանքից ու երախտագիտություն հայտնելուց:
  2. Ուղղակի կերպով մի ասա մարդուն իր սխալների մասին, արա դա մեղմ և իմացիր, որ ասելուդ ձևից է կախված նա կհակառակվի քեզ, թե այնպես կանի, որ էլ երբեք այդ հարցում չսխալվի:
  3. Խոսիր քո սխալների մասին մինչև այլ մարդկանց սխալները մատնանշելը:
  4. Հարցերով ուղղորդիր մարդկանց ուղղակի հրամաններ արձակելու փոխարեն:
  5. Գովիր նույնիսկ ամենաչնչին բարելավումը: Մեղմ եղիր մարդկանց պատժելիս և առատաձեռն եղիր գովասանքում:
  6. Ստեղծիր դիմացինիդ մոտ այնպիսի համբավ, որ նա ձգտի քեզ նմանվել:
  7. Այնպես արա, որ դիմացինդ ոգևորվի, երբ իրեն ինչ-որ բան կհանձնարարես:

Ինչպե՞ս անել, որ մարդիկ քեզ պես մտածեն

  1. Միշտ հարգիր դիմացինիդ կարծիքը, երբեք մի ասա, որ նա սխալ է:
  2. Երբ գիտակցում ես, որ սխալ ես, անմիջապես ընդունիր դա և ներողություն խնդրիր:
  3. Շփվիր ընկերական տոնով:
  4. Այնպես արա, որ մարդ հաճույք զգա քեզ հետ շփվելիս:
  5. Փորձիր խնդիրները դիտարկել դիմացինիդ պրիզմայից և ավելի հեշտ կհանգեք կոնսենսուսի:
  6. Դրամատիզացրու քո գաղափարները:
  7. Անվախ եղիր մարտահրավերներ նետելիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել