Վ. Պուտին.

«Ցավալի է, որ բազմաթիվ տարիներ սառած վիճակում մնացած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերականգնվեց բռնությունների նման ալիքով: Մենք պետք է շատ զգույշ լինենք` բժշկության «Մի վնասիր» սկզբունքին համահունչ: Հստակ է մեկ բան` հարցի լուծումը պետք է լինի բացառապես քաղաքական ճանապարհով և միայն հիմնված փոխզիջման վրա: Մի քանի տարի առաջ կողմերը մեր նախաձեռնությամբ թվում էր, թե մոտ էին որոշման կայացմանը, սակայն ինչ-որ բան այնպես չընթացավ: Ցանկացած վերջնական որոշում պետք է ընդունելի լինի երկու ժողովուրդների համար: Այսօր Ռուսաստանում կողք-կողքի ապրում են միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ, որոնք, փառք Աստծո պահպանում են միջանձնային հիանալի հարաբերությունները»:

Մոտավորապես, արագի մեջ լսածս ու գրառածս, հենց նոր ասաց ՌԴ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել