Ուրեմն մեր մասնագետ տղաները հակառակորդի տիրույթը մի քանի լեզվով, ինչպես ասում են, մաղում են, ուսումնասիրում են տրամադրությունները, քննարկվող թեմաները, առկա խնդիրները, հատ-հատ պարզում սպանվածների էթնիկական պատկանելությունը և նաև իրենց գրառումների միջոցով այդ տեղեկատվությունը մատուցում հայալեզու ընթերցողին:

Մեկ էլ հայտնվում են որոշ օգտատերեր և հնչեցնում երկար մտածված, ըստ իրենց, «բռնացնող» հարցը՝ «բա, մեր խնդիրների մասին ի՞նչու չեք գրում»:

Ուրեմն, նշեմ, որ մեր տղաների գործը հենց հակառակորդի խնդիրներն ուսումնասիրելը և դրանց մասին գրելն է, իսկ «մեր խնդիրներով» ազատորեն կարող են զբաղվել հենց հարցը հնչեցնողները, նման հարցեր ձևակերպելուց ազատ ժամանակ՝ սուրճի ընդմիջումին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել