Pastinfo.am-ը գրում է.

Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

Ապրիլի 13-ին հայ մարզիկները պայքարում էին կիսաեզրափակչի ուղեգրերի համար:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը առավելության հասավ իտալացի Վիչենցո Պիցարդիի նկատմամաբ, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը ուժեղ էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնիից, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին:

Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էր նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր քառորդ եզրափակչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել