ՄԻ բան ասեմ, բայց ինձ տռաս չհանեք էլի....

Ռուսաստանաբնակ հասարակ հայերը ինչի են պարտավոր օգնելու մեզ որ՞ Մեկը կասի էտ «պարտավոր են» բառը ովա քցել մեյդան՞՞՞ Միգուցե ճիշտ կլինի ասել. «Ցանկալի կլինի, որ Ռուսաստանում բնակվող հասարակ հայ քաղաքացիները, հայրենասիրական նկրտումներից ելնելով, մեզ օգնեն՞»: Թե չէ նենց եք ասում, որ պարտավոր են, ոնց որ թե դուք եք գնացել իրանց տեղը գիշեր ցերեկ օտար երկրում վախվխալով փող աշխատել ու մի բանի տեր դարձրել իրանց, որ հիմա էլ իրանք էլ պիտի «շնորհակալ» կլինեն: Մի հատ մի բան կասեք, որով մենք ապահովագրել ենք դեղի ապրող հասարակ հայի՝ տաքսիստի, խանութում վաճառողի ու տենց հասարակ գործեր անող, օրվա հացի փող անող ու մի երկու կոպեկ էլ Հայաստան փող ուղարկող հայերին... Մի բան ասեք, որ էսքան ժամանակ իրանց օգնել եք էլի մենք՝ այստեղ Հայաստանում բնակվողներս...
Ես տենց բան չեմ հիշում, որ ինչ որ հարցում օգնած լինենք.,... Սովոր եք անընդհատ ասել. «էս ինչը պարտավորա, էն ինչը պետքա անի ու տենց».... Ու էն մարդուն էլ ով չի օգնել ազգի դավաճան ներկայացնեք:
Ռուստաստանում գործող հայերի միությունը ու լավ մեծահարուստ հայերը պարտավոր են իրենց երկրին օգնել, քանի որ իրանք երբ պետքա լինում ստե ինչ ուզում անում են, բայց հասարակ ռուսաստանաբնակ հայը, եթե չի կարում օգնի, ապա ինքը ազգի դավաճան չի, այլ ուղղակի չի կարում ու ոչ էլ պարտավորա!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել