Հայաստանը շատ փոքր երկիր ա, ուր ապրում է մոտ 2.5մլն մարդ: Մեծ հաշվով էդ մարդկանց մի զգալի մասը միմյանց ճանաչում ա: Գիտեն՝ ով ում բարեկամն է, ով ինչ բիզնես ունի, ով ում քավորը կամ սանիկն է, ով ա ում «հովանավորը», «ախռաննիկը» ու վերջապես սիրուհին.... Ու մեծ հաշվով կարևոր չի, թե որոշ մարդկանց հայտարարագրում ում զոքանչը ինչ հարստության տեր ա....

Մի խոսքով մարդիկ լավ գիտեն ով, ով ա: Ու էս ամենի ներքո, երբ որոշ չինովնիկներ իրենց տեղերում տարիներ շարունակ չարած գործը հիմնավորելու համար սկսում են հարցազրույցներ տալ, հիմնավորում եր փնտրել, մեղքը սրա-նրա վրա գցել և վերջում, հղում անելով ամենակարող փաստարկին՝ «թե բա բավարար գումար չկա, որպեսզի երկրում անվտանգության ապահովման անհրաժեշտ մակարդակ» ապահովենք, բնականոն հարցադրում է առաջ գալիս՝ իյաա, իրո՞ք

Ասում եմ ՀՀ Գլխավոր դատախազության ու Հատուկ քնչական ծառայության համար աշխատելու բավական մեծ ֆրոնտ ա բացվել: Տեսնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել