Սիրելի ժողովուրդ, համաշխարհային կապիտալի և օլիգարխիայի համակարգում կոմունիստները, աշխատելով ծանր, անբարենպաստ պայմաններում, միշտ էլ համարձակորեն բարձրաձայնել են վերջին 22 տարիներին երկրում տեղի ունեցածի և ժողովրդից 70 տարվա հարստության վայրենի թալանի, երկրի ունեցվածքի փոշիացման ու դրանց հեղինակների մասին:
Իմի բերելով համակարգի նկատմամբ՝ նախորդ ելույթներում և հայտարարություններում բարձրացված հարցերը և սուր քննադատությունները՝ ցանկանում են ամփոփել դրանք մի նախադասությամբ.
Վերջին 22 տարիներում Լեռնային Ղարաբաղի ազատագրումն է և Հայոց բանակի ստեղծումն ու նրա մարտունակության ապահովումն է, որը տարածաշրջանում ամենամարտունակն է: Դրա ապացույցն են Ղարաբաղյան պատերազմի արդյունքները: Ամեն միջոց օգտագործել հայոց բանակին, այսինքն՝ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորին օգնելու համար: Ժողովուրդ – բանակ միության ամրապնդումը պետք է լինի մեր գլխավոր նպատակներից մեկը: Մանավանդ կոլեկտիվ անվտանգության շրջանակներում համագործակցությունը Ռուսաստանի զինված ուժերի հետ: Ամեն գնով պայքարել արգելելու և բացառելու ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի մուտքը Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել