«Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով»` դեռևս մեկ դար առաջ էր այս խոսքերն ասել Զորավար Անդրանիկը… Բոլորս էլ հիմա լիարժեք գիտակցում ենք, թե ովքեր են զօր ու գիշեր հերթապահում առաջնագծի խրամատներում` նույն այդ անապահով խավի կամ իրենց «օրվա հացը» վաստակող սովորական աշխատավոր ընտանիքների զավակները: Եվ հենց նրանք էին, որ այսօր չնահանջեցին դիրքերից, կյանքի ու մահու անտրտունջ կռիվ տվեցին՝ ու այդպես էլ հերոսացան:

Մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի հուշապատում ունի, որտեղ նա ներկայացնում է 1918-ի մարտին ռազմաճակատում տիրող իրավիճակը, երբ հայկական զորամիավորումները ծանր մարտերով նահանջում էին Էրզրումից.

«…Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ կարճատև հանգստի։ Էրզրումից նահանջում էր Զորավար Անդրանիկը՝ ավելի քան 15 հազար գաղթականներով։ Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին... Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ, ապտակեց ու ասաց. «Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորներն են իմ հույսը… Բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է… իսկ հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել