Մի շտապեք առանձնապես հրճվել Սոլովյովի ասածով։ Ինքը շատ բաներ ճիշտ է ասում, շատ բաներ լավ ու մեր սրտից է ասում ասում, բայց իրա ասածի տողատակերն ավելի կարևոր են, քան պոպուլիստական նոտաները, որ հնչում են։ Առանձնացնենք մի քանի հիմնական միտք ու տողատակ, որոնց շուրջ արժի ու պետք է մտածել․

- Հա, Ադրբեջանը տականքը է, Ալիևն՝ ուռոդ, բայց Արցախի հարցը պետք է լուծվի ու այդ հարցը ռազմական լուծում չունի, որովհետև Ադրբեջանը ցանկացած պարագայում պարզապես չունի բավական ռազմական ռեսուրս Հայկական բանակին հիմնովին ջարդելու համար, բայց Հայկական բանակն էլ չունի առնվազն այնքան մարդկային ռեսուրս, որ ադրբեջանին նույնիսկ շանսատակ անելու պարագայում՝ ավելի մեծ տարածքներ վերահսկելու համար։

Տեսականորեն, իհարկե կարող ենք ջարդել, բայց երկարաժամկետ վերահսկողության մասին ճիշտ է ասում։ Մենք անգամ այսօրվա 160 կիլոմետրանոց շփման գիծը պահում ենք մեկումեջ, որովհետև բավարար քանակությամբ զորք չունենք, որպեսզի բոլոր դիրքերում ու հենակետերում անձնակազմ պագենք, իսկ դա իր դերակատարությունն ունեցավ այս պատերազմում։ Այդուհանդերձ, պետք է լրջորեն մտածենք դեմոգրաֆիայի մասին, շատ լրջորեն։

- Ռուսաստանը Հայաստանի հետ է, բայց դե հանուն Հայաստանի չի կարող ապաշքյարա վերջնականապես կորցնի Ադրբեջանը, այն էլ երբ Ադրբեջանն այսօր ավելի շատ Թուրքիայի ազդեցության տակ է, քան Ռուսաստանի։

Ըստ էության, եթե կտրվում ենք մեր տրամաբանությունից, սխալ բան չի ասում։ Այս համատեքստում է հենց ռուսների ասածն իմաստ ստանում, թե զենք վաճառելով Ադրբեջանցիներին, իրենց վերահսկողություն են պահպանում, բայց իրենք վերահսկողությունը ոչ թե Արցախյան կոնֆլիկտի ընթացքի վրա են պահում, այլ այն իմաստով, որ գոնե այս կերպ, ազդեցության որոշ լծակներ են պահպանում Ադրբեջանի վրա, բայց ոչ ավելին։

- Մենք Հայաստանի ամենալավ ընկրը չենք, բայց այս աշխարհում Հայաստանը ուրիշ ավելի վստահելի ընկեր չունի ու մենք օգնության կգանք միայն այն ժամանակ, երբ լրիվ լուրջ քաքի մեջ լինեք ու ոչ թե մի քանի տասնյակ, կամ էլ մի քանի հարյուր զոհ ունենաք, այլ երբ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև լինեք։

Դաժան, բայց ազնիվ ու արդի իրականությունն է․ Ռուսաստանին մենք պետք ենք ու պետք ենք այնքանով, որ պահպանվենք գոնե այնքանով, որ Թուրքիան չմիանա թյուրքական մնացած աշխարհին, բայց դրանից ոչ ավելին։ Ռուսները մեր ամբիցիաներին հագուրդ չեն տալու և եթե եղածից ավելիին ենք հավակնում, պետք է ինքներս իրար գանք, ընդ որում, եթե ինչ որ պահից մեր ռազմաքաղաքական առաջխաղացման հեռանկարը ռիսակյին լինի ռուսական շահի համար, ապա Ռուսաստանը կանի ամենը՝ այդ թվում զենքով ու քաղաքական անգործությամբ Ադրբեջանին օգնելը։
Ի վերջո, հաշվի առեք մի պարզ փաստ․ այս սրացումն անխուսափելի էր ու չեմ հավատում, որ ռուսները հաշվարկած չլինեին դրա հավանականությունը դեռ մի քանի տարի առաջ։ Պատկերացնո՞ւմ եք, թե որտեղով կանցներ շփման գիծը այս սրացման պիկի անցումից հետո, եթե չլիներ ռուսական նոր սպառազինությունը, իսկ այսպես այն ընդհամենը մի քանի հարյուր մետր է փոխվել ու ոչ հօգուտ մեզ, բայց ռուսները դրված նպատակին հասան։

- Ինչ որ հողեր պետք է վերադարձնեք միևնույն է։

Մադրիդյան սկզբունքների վերաշարադրում է ըստ էության և այստեղ արդեն բարդ երկընտրանք կա մեր համար․ գնալ զիջումների՝ միջազգային երաշխիքների ներքո, թե՞ այդուհանդերձ պնդել մերը ու հարկ եղած դեպքում, հարյուրավոր, իսկ որ ավելի հավանական է՝ հազարավոր կյանքեր զոհաբերել հանուն դրա․․․

Ես որոշողը չեմ, բայց եթե որոշողը լինեի, ուրեմն ցանկացած բան ավելի լավ է, քան միջազգային հանրությանը վստահվելը ու ինչպես միշտ սեփական շահը ստորադասելը։ Գուցե ահավոր բան եմ ասում, բայց նույնիսկ պարտության դեպքում մենք կիմանանք, որ պարտվել ենք սեփական շահը պաշտպանելու փորձում, ոչ թե ուրիշի շահի համար զոհ գնալով։

Հ․Գ․ Սոլովյովի ասած ամենահստակ ու երկիմաստություն չպարունակող միտքը․ պետք է զինվենք ու արդիականացնենք բանակը արագացված տեմպերով։

Դա անհնար է առանց մեր պետականության ու պետական ինստիտուտների գործելոճի և ինչու ոչ՝ հենց մեր աշխարհայացքի արմատական վերանայման։ Մենք չենք կարող լուծել այդ խնդիրը թալանչի ու ատկատչի պետական մարմիններով ու 5000-ով ձայն ծախող հասարակության հսկայական շերտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել