Ապրեք... Ես ամեն ինչ տեսնում եմ... Ես ինձ լավ եմ զգում ու մի պահ էլ չէի կասկածում, որ դուք վառ կպահեք իմ ու այստեղ՝ վերևում՝ երկնքում, գտնվող հերոս տղերքի հիշատակը:
Գիտեմ, որ հիմա բոլորդ կցանկայիք, որ մեր կորուստը չլիներ, բայց վստահ եմ, որ դուք կարող եք գիտակցել այն փաստը, որ մենք էս ամեն ինչը արել ենք, որ պաշպանենք մեր հողն ու ջուրը, մեր մայրերին, մեր քույրերին... Այո, մենք ամեն ինչ արել ենք, որ դուք շարունակեք ապրել մեր հողի վրա ապահով... Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի դուք ցավ չզգաք... Գիտեմ, որ կասեք, էն որ մեր կորստով միևնույն է ցավ եք ապրում, բայց ես ավելի քան վստահ եմ, որ եթե չպահեինք մեր հողն ու ջուրը, չպահեինք մեր սահմանների ամրությունը դուք հաստատ էլ ավելի մեծ ցավ ու կորուստներ կունենայիք:
Այո, ես որոշել եմ այսուհետ ձեզ հետ խոսել այստեղից, պատմել մեր երկնային կյանքից ու իհարկե կիսվեմ տպավորություններով:
Ես վստահհ եմ, որ բոլորդ կուզեիք էտ պահին ձեր աչքով տեսնեք, թե էտ սրիկաները ինչ էին անում, բայց անկեղծ մի բան եմ ուզում ասեմ՝ Դրանք ինչ զինվոր, թուլամորթ շակալներ էին, մենակ մեջքից խփել գիտեին ու վստահ եմ, որ նրանք էլ անգիր գիտեին, որ եթե լույսով հարձակվեին ու դեմ առ դեմ, ապա մենք հիմա ձեր հետ կխոսեինք բաքվի կենտրոնական հրապարակից.... չմտածեք, թե վախեցել ենք, մի գրամ էլ է, Այո, զոհվեցինք, բայց զոհվեցինք ոչ թե նրա համար, որ նրանք ուժեղ էին, այլ նրա համար, որ նրանք ուղղակի շատ էին, զինված ու գաղտնագողի...
Անձամբ ես ու մնացած տղաներն էլ հաստատ չեն փոմանում, որ կյանք են տվել հայրենիքի համար, մենք փոշմանում ենք, որ չկարողացանք մեր ապագան շարունակել, չկարողացանք հայր դառնալ, տուն պահել ու մեր ծնողներին շնորհակալ լինենք, բայց վստահ եմ, որ մեր բոլոր կիսատ թողած գործերը դուք կշարունակեք:
Մի բան ասեմ չեք հավատաա, բայց մեր ազատամարտիկ տղաները, այստեղ էլ են մեր մեջքին կանգնած, նրանք այստեղ էլ են մեր հետ հավասարը հավասարի հետ ապրում ու մեզ էլի փոքրի պես սիրում են, բայց դե նրանք էլ հասկացան, որ մենք չենք վախենում ու չենք ընկրկելու ոչ մի դժվարության դեմ:
Լավ ձեզ շատ չզբաղեցնեմ, անպայման էլի կվերադառնամ ու պատմեմ այստեղից ձեզ մեր մասին ու ինչպես նաև փորձեմ հասկանալ՝ դուք ինչպես եք:
Եվս մի անգամ հիշեցնում եմ, չտխրեք, հարգեք մեր հիշատակը, բայց հանկարծ մեզ չխղճաք, մենք հերոս էինք ծնվել ու հերոս էլ անմահացանք ու միայն նրա համար, որ դուք շարունակեք ժպտալ ու ապրեք մեր հայրենիքում:
Չտխրեք հա, նայեք,եթե իմացել եմ տխրեք եք կջղայնանամ, իսկ ինձ էս տարիքում ջղայնանալ չի կարելի. ներվային բջիջներս չի վերականգնվի:
Պաչում եմ ձեզ, էլի գալու եմ, Բոլորդ էլ կարդացիք, թե ամեն մեկիս մահը ոնց է եղել ու դրանից հետո պետք է կասկած չունենաք, որ մենք գիտակցված մահի ենք գնացե, որը անմահություն է ....մի մոռացեք մենք անմահացել ենք ու մենք երբեք էլ մահացած չենք, մենք ձեր հետ ենք:
.
Սիրով՝ ձեր զինվոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել