Շրջանառության մեջ դրվող(դրված) թեզը՝ «կուլակաթափ անել ու զենք գնել», անիմաստ, շատ վտանգավոր ու զզվելի դիսկուրս է:

•Ո՞վ, ե՞րբ և ի՞նչ է տակով արել հարցը պարզելու, ապացուցելու և թացը չորի հետ չխառնելու համար բավականին երկրար ժամանակ է պետք:
•Ռազմաքաղաքական ղեկավարությունը «կուլակաթափության» ենթակա սուբյեկտների տեղը լավ գիտի:
•Զենք-զինամթերքի խնդիր չկա, կա շատ կոնկրետ սպառազինության ու շատ կոնկրետ, սպեցեֆիկ զինատեսակների խնդիր:
•Զենքը, առավել ևս՝ սպեցեֆիկ զինատեսակը, խանութում վաճառվող նարինջ չէ, որ երբ սիրտդ ուզի, մի քանի կիլո գնես: Անգամ, եթե այդ զինատեսակների փողն այս պահին սեյֆում ունես, ապա դեռ պետք է բանակցես, պայմանագրեր կնքես ու նոր բերես:
•Եթե նորագույն սպառազինության մասին է խոսքը, ապա համապատասխան պատվերից հետո դա դեռ պետք է արտադրել: Այնպես չէ, որ դրանք մոլերում հենց հիմա վաճառվում են:
•Այդ զենքը դեռ պետք է կարողանաս կիրառել: Իսկ սա արդեն ուսումնական գործընթաց պահանջող, տևական աշխատանք է:

Ժամանակը կգա, պատասխան տվողները՝ կտան: Անցյալն անցյալ է, այնտեղ հետաքրքիր ոչինչ չկա, կարևորը՝ անցյալի դասերով ապագայի կառուցումն է: Այս պահին, ով կուլակաթափության թեզով քաղաքական դաշտ մտավ, շարքային պոպուլիստ է ու պառակտիչ: Մի բան էլ. այս թեզը ոչնչով չի տարբերվում շրջանառության մեջ դրվող(դրված) «ժողովուրդները պատերազմ չեն ցանկանում, էլիտաներն են պատերազմում» կեղտոտ թեզից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել