Ընկերներս գիտեն, որ ես Անդրեասի թեմայով շատ եմ կատակել մասնավոր զրույցներում, ինչը նորմալ ա, մանավանդ որ ես նույնիսկ իմ նախընտրած գործիչների առումով կատակելուց չեմ խորշում, բայց նախօրոք ու նա վսյակիյ ասեմ, որ հացադուլի պահով հիմնականում անհամ կատակների համահայկական մրցույթը ինձ չի ոգեւորում: Քանի դեռ մարդը ծաղրի իրական առիթ չի տվել, չեմ կարծում, որ այդ կատակները տեղին են: Համենայն դեպս, զուտ տեսականորեն Ղուկասյանը միակ թեկնածուն ա, որ բուն հարցը ճիշտ ա դնում, այլ ոչ թե գաղափարերի ու ծրագրերի ներկայացման խաղ ա խաղում: Մնացած հարցերում, իհարկե, ինքն ինձ համար համոզիչ չի, ինչպես եւ համոզիչ չեն իրա կողմնակիցների խոսակցությունները ինչ-որ նոր, չտեսնված քաղաքական տեխնոլոգիաների մասին, Մաշտոցի պուրակում եսիմ ինչ պատմական հաղթանակ տանելու մասին եւ այլն: Բայց տվյալ դեպքում, կարծում եմ, իրա արած հացադուլից շատ ավելի ծաղրելի բաներ կան մեր կյանքում: Մյուս կողմից հուսով եմ, որ Անդրեասն ու իրա թիմը հասկանում են, որ արհեստական բախումների ճանապարհով գնալը եւ «զոհաբերվելը» ողջունելի մարտավարություն չէ, ու նաև, որ իրանց տրամաբանության վերջը մեկ ա հանրահավաքն ա: Չնայած իհարկե հույս չունեմ, որ իրենք ինչ-որ բան առհասարակ ուզում են հասկանալ: Առայժմ էսքանը: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել