Հա գրում եմ, ու հա ջնջում եմ, հա գրում եմ ու հա ջնջում եմ։ Մի բան սրտովս չի։ Որովհետև ինչքան ավելի շատ եմ գրում «անուղղելիների» մասին, այնքան ավելի եմ հասկանում, որ խնդիրը ոչ թե անուղղելի անհատների մեջ է, այլ անուղղելի անհատներ գեներացնող համակարգի։ Անունները՝ հետևանք են, այդ համարքի ստեղծած պտուղները։

Համակարգը անուններով չի փոխվում։ Որովհետև «լավ» անուն ունեցող անհատը մեկ է ղեկավարելու է լիքը վատ անուններից բաղկացած շղթա ու վերջնարդյունքը լինելու է վատը, որովհետև վաղտ շղթայի այլ օղակները միևնույն է անելու են իրենց անելիքը։

Դա նրանից է, որ ամբողջ համակարգն է մետաստազներով պատված՝ ամենաներքին օղակից, մինչև ամենավերին օղակը։ Զորամասի օրինակով բերեմ։ Ենթադրենք, կա լավ զորամասի հրամանատր, ով ունի վատ թիկունքի գծով տեղակալ, որին ենթարկվում է վատ վառելիքա-քսուքային ծառայության պետ, որի ենթակայության տակ էլ գտնվում են վատ պայմանագրայիններ ու այս վատ օղակները սիրում են բանակի սալյարկան գողանալ։ Նույնիսկ լավ հրամանատարի պարագգայում, նրանք անընդհատ կոխելու են և միակ տարբերությունը լինելու է այն, որ հնարավորինս փորձելու են անել դա այնպես, որ հրամանատարը չբռնացնի։ Դե իսկ եթե հրամանատարն էլ իրենց պես լինի, ապա պարզապես կփորձնեն թաքցնել դա ավելի վերին օղակի վերադասից և այսպես շարունակ։ Վատ հրամանատարին հանելու դեպքում էլ, միևնույն է, թիկունքի գծով տեղակալը, պահեստապետը ու դրանում ծառայող պայմանագրայինները չեն փոխվելու ու այս արատավոր շրջանը միևնույն է կրկնելու։

Նույնն էլ քաղաքացիական ոլորտում և այլ պետական հաստատություններում։ Մետաստազներն ամեն ուրեն ու բոլոր մակարդակներով են։ Ի՞նչ պետք է անել։ Կարծում եմ, ցանկացած պարագայում պետք է փոխել հանրային ընկալումը, որպեսզի թիկունքի պահեստի պայմանագրայինից, մինչև հրամանատր, ԺԵԿ-ի սովորական աշխատողից, մինչև նախարար պետական միջոցները յուրացնելը, մսխելը, ոչ արդյունավետ տնօրինելը չդիտարկեն ոչ թե շուստրիություն և անգամ մի բան, որն արգելված է, բայց վատ չէր լինի անել, եթե իմանային, որ չեն բռնվի։

Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ օրենքներ ու որոշումներ է պետք ընդունել, առավել ևս, որ համարում եմ, որ այդ օրենքները պետք է հենված լինել հոգեբանության փոփոխության վրա, բայց ցանկացած պարագայում, պետք է փոխել նման հանցագործության տեսակավորումը։ Այսօր Արա Թադևոսյանը առաջարկում էր ոչ թե գող ճանաչել նմաններին, այլ պետական դավաճան։ Չգիտեմ, ոմանց համար սա գուցե անակնկալ հնչի, բայց նման փորձ եղել է ու մենք էլ դրա միջով անցել ենք․ Ստալինի ժամանակ կար «վնասարարության մասին» հոդված, որով մեղավոր ճանաչվածը համարվում էր ոչ աթե «պետական դավաճան», այլ «ազգի թշնամի»։ Էտիմոլոգիան քիչ այլ է, բայց երևույթը նույնն է ու ես համաձայն եմ, առանց նման ծայրահեղ միջոցների, չի կարելի կոտրել այդ ձրիակերության, պորտաբուծության ու պետական ունեցվածքը յուրացնելու անհագ մոլուցքը, իսկ եթե չկոտրենք այդ մոլուցքը, ապա դուրս չենք գա արատավոր այս շրջանից, իսկ հրեշի քարանձավ մտնող հերոսները շարունակաբար իրենք հրեշների կվերածվեն, նույնիսկ եթե հաղթեն հրեշին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել