Մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով կասեցրել են մի մեծ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Մեր բանակի սխրանքը դիվանագիտական ճակատում չպետք է տանուլ տրվի. Հայաստանի ներկայացուցիչը չպետք է նստի ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ բանակցային սեղանի շուրջ, որտեղ ներկա չէ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը:

Ալիեւը երկար ժամանակ լկտիորեն բոյկոտում էր բանակցային պրոցեսը ու նաեւ դրա արդյունքում ստացավ հարձակման «դաբրո»: Բանակցային խնդրարկուի կարգավիճակը մեզ կբերի նոր «4-օրյա» կամ գուցե ավելի երկարատեւ պատերազմի:

Ազգային մեր համախմբումը, ուրեմն, պետք է ծառայեցվի կոնկրետ բանաձեւի կենսագործման. եթե բանակցային սեղանի շուրջ չկա ԼՂՀ ներկայացուցիչ, ուրեմն չկա ԼՂՀ հարցի կարգավորման բանակցություն:

Եթե բանակցություն, ուրեմն այն պետք է լինի իրոք բանակցություն:

Եթե ոչ՝ à la guerre comme à la guerre (պատերազմում՝ ինչպես պատերազմում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել