Քառօրյա պատերազմի արդյունքում Իսրայելից և Ադրբեջանից հետո իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի ամենամեծ թվաքանակը մեր տարածաշրջանում հիմա ունենք մենք:

Ճիշտ է մեր ձեռքում եղածները հենց մեր բանակի կողմից խփված ԱԹՍ-ներ են, բայց այսուհանդերձ նույնիսկ այդ վիճակում դրանք,ամենայն հավանականությամբ, ենթակա են մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրության:

Հաշվի առնելով, որ նշված իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ակներևաբար խիստ հետաքրքիր են նաև Թեհրանին, որովհետև հենց նույն այդ սարքերով Ադրբեջանի տարածքից առնվազն հետախուզական բնույթի գործողություններ կարող են իրականացվել Իրանի հյուսիսում, ապա կարծում եմ, հայ-իրանական տնտեսական հարաբերությունների դաշտում կարող է ավելանալ ևս մեկ ոլորտ՝ բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերությունը:

‪#‎որտեղձերըկասեքէնտեղէլմերնընդարձակեք‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել