«Դեռ շատ զզվելի պատմություններ են դուրս գալու ջրի երես». Նազենի ՀովհաննիսյանԿան բաներ, որոնց մասին չի կարելի լռել.
մեզ դիրքեր տանող Արցախցի տղաներից մեկը պատմեց, որ իր ընտանիքին՝ ապահովության համար այդպես էլ չկարողացավ Հայաստան ուղարկել տաքսիստների ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ գների պատճառով։ Նախկին 8-ից մաքսիմում 15000- ի փոխարեն 40000-80000 պահանջող տաքսիստներն առնվազն անբարոյական են. բոլոր առումներով։
ու կապ չունի թե որտեղից են։
Էդ տղան( էդպես էլ չթողեց նկարեմ) առաջին օրվանից( երբ անընդհատ կրակահերթ էր ու գնդակոծություն), գնում էր դիրքեր ու գալիս էր... ասում է, էդպես էլ չհասկացա էդ քանի օրը ոնց ողջ մնացի։
Նույն ճանապարհով մեզ էր տանում, ու ամեն քայլափոխի հիշում նախորդ օրերին ականջի տակ եղած պայթյունները...
Հ.Գ. Դեռ շատ զզվելի պատմություններ են դուրս գալու ջրի երես։ Պատերազմ Է։
Բայց նմա՛ն դեպքերին առնչվողներն ուղղակի չպիտի լռեն։ սկսենք «մաքրել»
Հ.Գ. Որակով ու օգնություն ցուցաբերող վարորդների մասին չի խոսքս, բնականաբար։ Վստահ եմ, որ տարբերակողները կհասկանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել