Երբ ասվեց, որ մենք 80-ականների զենքով ենք կռվում, դա դեռ չի նշանակում, թե նորերը չունենք: Եկեք հասկանանք էս ամենի իմաստը. երբ դու ասում ես պատերազմ չեմ սկսել ու քեզ վրա են հարձակվել, ինչ որ կերպ պետք է նաև ապացուցես: Իսկ ապացույցներից մեկն էլ հենց այն է, որ քո նորագույն զինատեսակները չես օգտագործում(դեռևս): Եթե Ադրբեջանը СМЕРЧ և TOC ունի զինանոցում, բերել է առաջնագիծ ու կրակ բացել, իսկ դու СМЕРЧ-ից չես կրակել, WM-80-ից չես կրակել, ուրեմն չես բերել առաջնագիծ: Սրանք հարձակողական զինատեսակներ են, որոնք առաջնագծում են հայտնվում միայն հարձակողական գործողությունների ժամանակ, պաշտպանականի ժամանակ այլ զինատեսակներ են կիրառվում՝ հակատանկային միջոցներ, ՀՕՊ համակարգեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ ու ականանետեր, որոնց մի մասն այո՝ 80-ականների են(միգուցե և ավելի հին), բայց մեր օրերում էլ արդիական են ու շատ արդիական են:

БМ-21 համակարգերը՝ Գրադը, 1963թ.-ին է վերցվել զինանոց, հիմա 2016 թիվն է ու տարբեր հաշվարկներով դեռևս 40-50 տարի մնալու է՝ որպես արդիական զինատեսակ: Մեր զինանոցում առկա P-17 Սկադ հրթիռները 1962-ին են զինանոց մտել, Точка հրթիռները՝ 1975-ին, բայց այսօր Բաքվում մտածում են հանկարծ ու հայերն իրենց գլխին չտան դրանցով: Սա ո՞նց հասկանանք. նո՞ր զենքեր են, թե՞ հին: Կարծում եմ, ամեն ինչ միանշանակ չէ ու 80-ականների զենքի մասին հայտարարությունները դիվանագիտական խաղի բաղադրիչներ են: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նորագույն զինտեխնիկային, ապա դա փաստ է, բայց կա արդյունավետ կիրառման խնդիր… Երբ զինվորկաններդ եզ են, ապա TOC-ից ու СМЕРЧ-ից լավ չեն կարողանում կրակել, 1.6 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ԱԹՍ-ներդ հատ-հատ հասած տանձի պես ընկնում են, նորագույն ուղղաթիռդ տանում ես հենակետի բերան ու սովորական՝ 60-70-ականների նռնակատով պայթացնում են…

Սա չեմ ասում նրա համար, որ ամեն բան տեղն է ու աշխատելու դաշտ չկա: Այո՛, մենք ամենանորագույն սպառազինությունը չունենք, բայց թշնամուն խեղդելու հին ու նոր արդյունավետ համակարգեր ունենք ու դեռ պետք է ձեռք բերենք: Ոչ մեր СМЕРЧ-ն ենք օգտագործել, ոչ WM-80-ը, ոչ P-17 Սկադը, ոչ Точка հրթիռները, ոչ էլ Իսկանդերը: Եթե չսսկվեն ու նորից հարձակման փորձ անեն, կարծում եմ Գյանջայում ու Բաքվում ապրողներին պետք է «անհանգստացնել», այնպես անել, որ Բաքվի հյուսիսի նավթամթերքի հորապահեստը 3 տարի չկարողանան հանգցնել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել