Մշտապես այն համոզմունքն եմ ունեցել, որ զինված ուժերի մարտունակության ամենակարևորագույն գրավականներից մեկը սպայական կազմի և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է:
Ծառայողական պարտականությունները կատարելիս որևէ սպա չպետք է մտածի իր ընտանիքում առկա սոցիալ-տնտեսական այս կամ այն խնդրի գոյության մասին, քանի որ այդպիսի խնդիր չպետք է լինի և վերջ:
Վերջին իրադարձությունները պետք է լրջորեն ազդակ հանդիսանան, որ այս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունն արմատապես պետք է վերանայվի, որի պայմաններում զինված ուժերի սպաների և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավվումը պետք է անհամեմատ բարելավվի:
Պետությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ` սպաների աշխատավարձերի բարձրացման, նրանց բնակարանային պայմանների լիարժեք բարելավման, երեխաների ուսման հետ կապված հարցերից ծագող խնդիրների ամբողջական լուծման և այլ սոցիալ- տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Վստա՛հ եղեք, որ այս հարցերը լուծելու իրավասություն ունեցող սուբյեկտները շա՛տ լավ գիտեն, որ հնարավոր է լուծել հիշատակված հարցերը և շա՛տ լավ պատկերացնում են, թե ինչ ռեսուրսների հաշվին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել