Այո, ես մարդասեր եմ, ես չեմ ցանկանում, որ պատերազմներ լինեն: Անցնում դն հարյուրամյակներ, բայց մարդիկ հայտարարում են պատերազմներ ու իրար են սպանում: Գիտե°ք մարդկային թատրոնը որտեղ է սկսվում, երբ հրադադարից հետո կատարված սպանության համար մարդուն կարող են դատել սպանության համար, բայց երբ կա կրակ հրամանը նույն մարդուն սպանելը դա սպանություն չէ:

Այո, որբացած երեխան իմ համար աշխարհի ամենաանմեղ երեխան է ում աչքերը կարոտով են նայում դեպի հեռուն: Մեծերը չեն կիսում, մանկիկները ծովում խորտակվում են ու հայտնվում են բերանքսիվայր ավազուտներում: Այո, իմ ու քո երակում կարմիրնարյուն է, տեսե°լ եք դեղին արյուն:

Այսքան այոների մեջ մեկ ոչ կա: Ոչ, մեր ազգը չի ցանկանում տեսնել ոչ մեկի մանկիկին որբացած: Հայն արարել է սիրում, բայց ամեն անգամ մեզ ստիպում են, բահն ու գրիչը մի կողմ դնել ու պաշտպանել սեփական գոյությունը:

Մի՛ եկեք մեր վրա զենքով, զենքից էլ ընկնելու եք: Ինչո°ւ այս ախարհը չի կարողանում մի պարզ բան ընդունել, պետք չէ պատերազմել, ո°ւմ է հաճելի սեփական որդուն հուղարկավորել:

Մի՛ եկեք մեր Հայրենիք, Մի՛ հարձակվեք մեր ազգի վրա: Այս ազգը տեսել է արհավիրքների արհավիրքը` ցեղասպանությու, բայց չի կոտրվել, հիմա ձեր չպայթող 《սմերչով》 ուզում եք մեզ կոտրե°լ: Մի՛ փորձեք: Մենք կանք, բայց չկան Ասորեստանը, Հոռմը, Բուզանդիան, Ալեքսանդր Մակեդոնացու և Չինգիզ Խանի տերությունները:

Հ.Գ. Մենք կանք, եղել ենք ու պիտ շարունակվենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել