Aravot.am-ը գրում է.

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ես իմ զավակների համար, հենց այս Հայաստանն եմ երազել, հենց այս Հայաստանի համար եմ ծառայել 36 տարեկանից 19 տարի: Հենց այս Հայաստանն է անպարտ: Մանկուց երազել եմ զինվորական լինել ու ամեն ինչ անելով ի վերջո դարձել:

Երբ 2001թ. օգոստոս ամսին, չորսամյա ռազմական ռոմանտիկայից հետո, առաջին անգամ ստանձնեցի դասակի հրամանատարի պաշտոն, պատկերացումներս փոխվեցին: Ես հայ զինվորին պատկերացնում էի միայն խելոք ու խիզախ, առանց որևէ այլ ածանցյալի: Մի քանի ամիս հետո կարծում էի, որ այս զինվորը, որը չի ուզում դասին խելոք նստել, մշտապես չարություններ է անում, ոչինչ էլ չի սովորի ու չի կարող ինձ հետ պատերազմ գալ:

Մի տարի հետո հասկացա, որ աշխարհի ամենաբարդ ու ամենադժվար զինվորին պիտի նվաճես, պիտի գրավես, զարմացնես միշտ: Հայ զինվորը սովորական զինվոր չէ: 2003թ. երբ իմ մարտկոցը պետք է չպատրաստված դիրքից մարտական արկերով հակատանկային կրակ վարեր, ես վախենում էի, սակայն երբ եկավ ժամանակը, ես հասկացա, որ այս զինվորը երբեք չի նահանջի, երբեք չի երերա: Եթե հայ զինվորին նվաճեցիր, դուք միասին երբեք չեք պարտվի: Փառք հայ զինվորին ու հայոց Բանակին:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել