Այ հիմա կարելի է խոսել Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունների մասին: Այսօր Համանախագահներն ասուլիս տվեցին Հայաստանում, հիմա ֆիքսենք ասուլիսի ժամանակ հնչեցված դիրքորոշումները՝ առանց որևէ գնահատական տալու:
1. Համանախագահները (մասնավորապես՝ ՌԴ ներկայացուցիչ ) հստակ հայտարարեց, որ գոյություն չունի «Լավրովի փաստաթուղթ (այլ հարց է հավատում ենք դրան, թե ոչ) և բանակցություններն ընթանում են մինչ այս բանակցությունների սեղանին եղած «Մադրիդյան սկզբունքներ»-ով:
2. Շատ կոնկրետ պատասխան եղավ մինչ այս հաքքին.ազ-երի տեղեկատվությամբ սնվող ԶԼՄ-ների համար: Նախ, համանախագահները հստակեցրեցին, որ բանակցություններ են ընթանում «ԼՂ կարգավիճակի հստակեցում, հետո նոր միայն շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին կամ շրջակա տարածքների վերադարձ, նոր ԼՂ կարգավիճակի հստակեցում» սկզբունքով: Համանախագահներից որևէ մեկը, ի տարբերություն հաքին.ազ-ի ու իրանցից օգտվող հայկական ԶԼՄ-ների, չխոսեց «օկուպացված տարածքների» հետ վերադարձի առաջնահերթության մասին: 3. Խաղաղապահների մասով ևս ամեն ինչ բանակցվող փաստաթղթի շրջանակներում է: Այսինքն, խոսվում է հակամարտության վերջնական կարգավորման դեպքում Հայաստանը-ԼՂՀ-ին կապող միջանցքի երկայնքով տեղակայվելիք խաղաղապահ ուժերի մասին:
4. Համանախագահները խոսեցին նաև ԼՂ-ին բանակցային կողմ վերադարձնելու մասին և հստակ ընդգծեցին, որ բանակցությունների որոշակի փուլից ԼՂ-ն վերադառնալու է բանակցային գործընթաց:
5. Ինչպես և սպասվում էր, ադրբեջանական ԶՈւ կողմից արված պատերազմական հանցագործություններին վերաբերող հարցը համանախագահները լղոզեցին և հայտարարեցին, որ նրանք դեմ են ցանկացած տեսակի մարդու իրավունքների խախտման դեպքերին:
6. Չնայած նրան, որ համանախագահները հենց սկզբից հայտարարեցին, որ չեն եկել տարածաշրջան պարզելու համար, թե ով է նախահարձակ եղել, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ արձանագրեցին, որ շարունակելու են պնդել սահմանային միջադեպերը վերահսկող մեխանիզմների տեղակայման անհրաժեշտությունը:
Հ.Գ. Այսօր Երևանում տեղի ունեցած ՄԽ համանախագահների կողմից արտահայտված մտքերն ամբողջությամբ ամփոփված են վերոգրյալ կետերում: Մինչ այս ինչ տեսակի անհեթեթություններ ասես, որ չգրվեց ԶԼՄ-ների կողմից, որոնք իրենց համար վստահելի աղբյուր էին համարել հաքին.ազ-ը, բայց իրականում այդ ողջ տեղեկատվությունը հերքվեց ՄԽ համանախագահների կողմից:
Հ.Գ.2 Ինչպես մնացած դեպքերում այս անգամ էլ ցավալի էր լրագրողական անձնակազմի պատրաստվածության մակարդակը: Վստահ եմ, որ այսօրվա ասուլիսից կարելի էր ավելին ստանալ, քան ստացան մեր լրագրողները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել