20-ամյա գյումրեցի  տանկիստը միայնակ կռիվ է մղել թշնամու 8 տանկերի դեմ, 3-ը ոչնչացրել ու նահատակվել էAraravot.am-ը գրում է.

Ջեբրայիլի հատվածում նահատակված 20-ամյա Տիգրան Աբգարյանը, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում,  տանկիստ էր: Նրանց հարեւանը՝ Սամվելը, մեզ  պատմեց, որ անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ Տիգրան մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:

Հարեւանը չէր կարողանում զսպել հուզմունքը՝  ե՛ւ  արտասվում էր, ե՛ւ շատ հպարտ էր, ասում է՝ երանի բոլոր հայորդիները Տիգրան լինեն: «Չեք պատկերացնի ինչքան հավեսով տղա է, չեմ ուզում նրա մասին անցյալ ժամանակով խոսել, չեմ հավատում, որ նա չկա, նա աչքիս առաջ մեծացած երեխա է: Նա Ղարաբաղում տանկային բիաթլոնի մրցումներում երկրորդ տեղն էր ընկել, շատ ուժեղ տանկիստ է, ֆիզիկապես շատ ուժեղ: Նրա համար ծառայելը հաճույք էր, մի քանի օրով արձակուրդ եկավ, էնքան գոհ էր, շատ լավ էր զգում իրեն, էնպես հրճվանքով էր պատմում իր ծառայության մասին, որ քիչ մնար մարդ իր տարիքը հաշվի չառներ, ելներ, նորից գնար ծառայության: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել