Նախարարը չի բացառում, որ մինչև ժամը 7-8 կմնա աշխատանքի վայրում
Նախարարը չի բացառում, որ մինչև ժամը 7-8 կմնա աշխատանքի վայրում

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ մի փոքր էլ կհետաձգի իր արձակուրդը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Պարոն Նալբանդյանը պատրաստվում էր երեք շաբաթ հագիստ վայելել Փարիզում, այցելել Ֆրանսիայի մի քանի գողտրիկ վայրեր և զմայլվել Կաննի ծովափով։ «Իսկապես նախարարի հոգնածությունը մեծ էր, վերջին անգամ արձակուրդ էր գնացել ընդամենը մի քանի ամիս առաջ և լարված աշխատանքիցլիցքաթափվելու կարիք բնականաբար ունի։ Սակայն հաշվի առնելով վերջին զարգացումները, պարոն նախարարը որոշեց մեկ շաբաթ էլ ոտքը կախ գցել արտգործնախարարությունում», – նշեց Նալբանդյանի օգնական Ուինսթոն Բերիմորը։

Նախարարի անկոտրուն մտադրության ողջ հզորությունը հնարավոր է ամբողջովին ըմբռնել, միայն Փարիզը ապրիլին տեսնելուց հետո։ «Երևի լավագույն ամիսն է Փարիզ գնալու համար։ Փոքրիկ կաֆեներում արդեն կարելի է սուրճ ըմպել, եղանակը դեռ շոգ չէ, քաղաքը զբոսաշրջիկներով ծանրաբեռնված չէ։ Մի դրախտ է ապրիլյան Փարիզը», – պատմում է «Մարկ Թրեվել» տուրիստական գործակալության տնօրենը։

Paris....
Paris….

Էդվարդ Նալբանդյանը կմնա Երևանում և կշարունակի ղեկավարել արտգործնախարարության աշխատանքը միջազգային կառույցների հետ։ Կտրուկ դրական փոփոխության դեպքում նախարարը կքննարկի ավելի վաղ արձակուրդ գնալու տարբերակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել