Մեծ քաղաքականություն թե՞ սովորական անբարոյականություն... Բոլորս էլ ականտես էինք, թե ինչպես ամիսներ առաջ Ռուսաստանը զուտ իր գեոպոլիտիկ շահերի համար ինչպիսի «շռնդալից» պատերազմական գործողություններ ձեռնարկեց Սիրիայում` այդ ամենը «հերոսական» փաթեթավորմամբ ներկայացնելով որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքար: Ի դեպ` այդ նույն խմբավորմանը բացահայտ կերպով զինում ու աջակցում էր Թուրքիան, և հիմա էլ մեծ հաջողությամբ շարունակում է դա անել:

Փաստորեն միաժամանակ այդ գործողություններին զուգահեռ Ռուսաստանը մինչև ատամները զինում ու քաջալերում էր նաև Թուրքիայի մտերմագույն դաշնակից Ադրբեջանին, որի կանոնավոր բանակի ստորաբաժանումներում շատ հարմարավետ տեղավորված են նույն «Իսլամական պետություն» և թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները, որոնք էլ ի դեպ հենց հիմնական դերակատարներն էին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած Ապրիլյան քառօրյա պատերազմում:

Իհարկե, բոլորիս համար էլ հասկանալի է, որ մեծ երկրների քաղաքականությունը փոքր երկրների հանդեպ` դա ուղղակի սովորական անբարոյականության ոլորտն է: Հարցն այստեղ նրանում է, որ գոնե հաջորդ անգամ` մեր արտաքին քաղաքականության այսպիսի ակնհայտ բացողումների արդյունքում չհայտնվենք «օգտագործված, բայց փող չվճարված»-ի ներկայիս տխուր ու ամոթալի կարգավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել