Առանց համազգային ու համապետական մոբիլիզացիայի, մենք պարտված ենք։ Սա մեր Հայերանակն պատերազմն է։ Հենց «է», այլ ոչ թե «Էր», իսկ հայրենական պատերազմները կես ուժով չենն վարում ու կիսատ չեն թողնում։ Միևնույն ժամանակ, հայրենական պատերազմները կիսատ չեն թողնում, դրանք վաղ թե ուշ ավարտվում են կամ լիակատար պարտությամբ, կամ էլ ամբողջական հաղթանակով։

Յոթ տասնամյակ առաջ, գերմանացիները ավելի քիչ չէին սիրում իրենց հայրենիքը, քան մենք։ Գերամանցիք ավելի վատ չէին կռվում, քան մենք։ Գերամանցիք ավելի վատ չէին զինված քան մենք ու վստահաբար, գերամանցիք ավելի հնամաշ ու արդյունավետ զենքով չէին զինված, քան մենք։ Սակայն գերմանացիք ու ըստ էության՝ գրեթե ամբողջ Եվրոպան, պարտվեցին մեզ, որովհետև ԽՍՀՄ-ում ավելի արդյունավետ պետական համակարգ-ժողովուրդ կապ էր։ Պարտվելը ո՞րն է, նույնիսկ մոտավոր չկարողացան այնպիսի պարտիզանական պայքար ու էֆեկտիվ դիմադրություն ցուցաբերել, երբ Կարմիր բանակը մտավ Գերմանիա։

Ստալինին բոլորը չէր, որ սիրում ու աստվածացնում էին։ Իմ պապուս հորը գնդակահարել էին 37 թվականին, իսկ պապս մինչև 44 թիվը ազգի թշնամիների զավակաների համար ճամբարում էր՝ Հրազդանում։ 4 անգամ դիմում գրելուց հետո նրան նոր ռազմաճակատ տարան ու նա մարտական մեդալներով ու շքանշաններով վերադարձավ։ Սատալին ատում ու Ստալինից սարսափում էին միլիոններ, բայց արտաքին մահացու թշնամու և հայրենական պատերազմի առկայության պարագայում, մարդիկ ու պետությունը սինխրոնիզացվեցին ու հենվեցին միմյանց վրա։ Ու հաղթեցին։

Այդ հաղթանակը նույնքան մերն է, ինչքան ռուսինեը։ Այդ հհաղթանակի դասրեը նույնքան ակտուալ են այսօր, որքան 7 տասնամյակ առաջ։ Պետությունն ու ժողովուրդը պետք է միասնական լինեն ու հենվեն միմյանց վրա։ Ես երկու բանի մասին եմ երազում․

- որ մենք չփոշիացնենք այս միասնականության ոգին, որովհետև սա պատմական շանս է վերաիմաստավորելու ու վերափոխելու մեր կեցությունը։

- որ մեր իշխանություններն ու վերնախավը ևս վերաիմաստավորի իրեն ու փոխվի, սովորի վստահել ժողովրդին ու սովորի ծառայել ժողովրդին։ Հիմա ժամանակը չէ դեռ ներքին ռազբորկեքի ու տրոհման, բայց կան հարցեր, որոնց պատասխանները պետք է դեռ տրվեն ու ոչ միայն առկա հարցերի պատասխանները պետք է տրվեն, պետք է երաշխավորվի, որ դրանք կրկին չեն ծագի։

Քչերն են հասկանում, թե իրականում ինչ հսկայական վտանգի մենք բախվեցինք ապրիլի 2-ին ու քչերն են հասկանում, որ դա զուտ պաթոս չէ, երբ ասում են, որ մեզ մեր բանակն ու հասարակ ժողովուրդը փրկեց՝ շնորհիվ բարձր ոգու, մասսայական հերոսության, անձնազոհության ու լավ պատրաստվածության։

Մի արեք այնպես, որ այդ ամենը զուր լինի։ Մի արեք այդպես, որ ողջ այդ էներգետիկան ու ցասումը, որ պետք է ուղղվի այս Հայրենական պատերազմում հաղթելուն, ուղղվի նրանց դեմ, ովքեր ներքին թշնամու ընկալում ունեն/կստանան։

Հ․Գ․ Ի վերջո, նույն ստալինյան պպետական համակարգում, հատկապես պատերազմի ժամանակ, վնասարարություն ու ոչ արդյունավետ կառավարում իրականացնող իշխանավորներին գնդակարահում էին շատ արագ։ Հիմա գնդակահարելու դարը մի քիչ անցել ա, բայց ժողովուրդը փոխվեց, դուք էլ պետք է փոխվեք, որովհետև լավ, թե վատ՝ դուք էլ էս ժողովրդի մասնիկն եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել