Էն, որ Ռուսաստանն ասում է՝ թե չի կարող իր ռազմավարական դաշնակցին օժանդակել, քանի որ Արցախի վրա հարձակումը չի նշանակում հարձակում ՀՀ վրա, հեքիաթ է ու խաբեություն: Նախ հարձակում ՀՀ քաղաքացիների վրա նշանակում է հարձակում ՀՀ վրա: Դա միջազգային իրավունքի նորմ է: Արցախում ԲՈԼՈՐ զոհվածները ՀՀ քաղաքացիներ էին՝ և արցախաբնակները, և Հայաստանի մյուս մարզերի բնակիչներ:

Այն, որ Ռուսաստանը դա գիտի և գիտկցում է, ապացուցում է հենց Ռուսաստանն իր գործողություններով: Եթե ՀՀ բանակը, այսինքն Ռուսաստանի Դաշնության ստրատեգիական դաշնակիցը չլիներ պատերազմողը, ապա ռուսները Մոսկվա չէին կանչի Խաչատուրովին, այլ կկանչեին ԼՂՀ ՊԲ հրամանատարին:

Ի վերջո, Սիրիայի երկնքում խբված օդանավի միջադեպը Ռուսաստանը գնահատեց հարձակում իր վրա և ոչ մեկը չասած, որ դա ՌԴ տարածք չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել