Չեմ կարող ասել որքանով լուրջ է, եւ ինչ նպատակներով է շրջանառվում խաղաղապահների թեման, բայց համենայն դեպս մի քանի պարզ նկատառում:
1. Խաղապահ զորքը նշանակում է, որ քո իսկ անվտանգության պատասխանատուն այլեւս դու չես, այլ երրորդ կողմը, հետեւաբար, անվտանգության հարցում դառնում ես երրորդ ուժի քմահաճույքներից կախված:
2. Խաղաղապահ զորքը պաշտպանում է ոչ թե հակամարտող կողմերի, այլ ի՛ր շահերն ու անվտանգությունը: Եթե իքս պահի իրա շահերը քոնի հետ չհամընկան՝ հետեւանքները պարզ են:
3. Խաղաղապահ զորքը՝ կախված դրա հիմնական ազգային կազմից, նշանակում է ուժերի բալանսի փոփոխություն տարածաշրջանում, ինչը միշտ էլ նշանակում է նոր իրողություններ, որոնք պարտադիր չէ, որ լինեն "դուրեկան":
4. Ավելին՝ մեծ խաղացողներից մեկի չափից ավելի ուժեղացումը տարածաշրջանում կամ էլ մեծերի միջեւ մրցակցության սրումը հաստատապես ձեռնտու չի կարող լինել Հայաստանին: Մեզ մեծերից ոչ մեկի ո՛չ չափից ավելի թուլացումն է ձեռնտու, ո՛չ էլ չափից ավելի ուժեղացումը, որովհետեւ մեր անկախությունը գոյատեւում է մեծերի ներկա նուրբ բալանսի պայմաններում:
5. Ի՛նչ է նշանակում խաղաղապահություն պետք է շատ լավ իմանանք մեր իսկ պատմական փորձից, հատկապես՝ 1905-07, 1918-20, 1988-91 թթ.-երի դեպքերից, երբ երրորդ չեզոքի դերը կատարել են մեր եւ մեր հարեւանների միջեւ ռուսներն ու անգլիացիները: (Երկուսն էլ չափից ավելի խաղաղասեր եւ միշտ նացիոնալիզմի դեմ թեմաները հովանավորող, քաղաքակրթույթւոն սերմանող, Աստծո հրեշտակ, պացիֆիզմի գրանտատու պետություններ՝ անշուշտ եւ անտարակույս):
7. Եթե խաղաղապահ զորքն էդքան լավ բան լիներ, ապա չէինք խուսափի դրանից 1994-ից՝ լինելով հեստովետական տարածքում եզակի հակամարտություն ունեցող երկիր՝ առանց խաղաղապահների:
7. Եթե մեր փորձը մեզ ինչպես միշտ հետաքրքրիր չէ, ապա գոնե խաղաղապահության միջազգային փորձը կարող է շատ օգտակար լինել, նրանց համար, ով խնդիր չի տեսնում:
8. Իհարկե էս աշխարհում կարող է լինել ամեն բան, եւ ամեն ինչին չէ, որ հնարավոր է դիմադրել, բայց համենայն դեպս հասկանալ խնդիրը հաստատ արժի նախապես: Այսօր, կարծում եմ, դիմադրելու ռեսւորս պիտի ունենանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել