Ադրբեջանում կա մի իրավիճակ այժմ, որ նման է կրակի վրա դրված ջրով լի եռացող կաթսայի, որի կափարիչը զոդել են, որ գոլորշի դուրս չգա: Բայց մոռացել են, որ ֆիզիկայի օրենքներով կաթսան ամեն դեպքում պայթելու է:

Տեղաբնիկ ժողովուրդներին ճակատում միտումնավոր կոտորելու Բաքվի բռնապետական ռեժիմի քաղաքականությունը, որ մինչև այժմ կոծկվում էր բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով, այս օրերին դարձավ ակնհայտ, և դա խորապես հասկացան նաև հենց իրենք` այդ ժողովուրդները` տեսնելով այն, որ բախումների ժամանակ մեռնողները միայն իրենց զավակներն են:

Հենց այս պահին Ադրբեջանում առկա է ուժեղ բողոքի ալիք, որը մենք զգում ենք և հասկանում սոցցանցային մեկնաբանություններից, բայց որը ամեն կերպ փորձում են հեռու պահել հանրային լրատվության դաշտից ադրբեջանական իշխանությունները: Բայց ահա երեկ Ադրբեջանում` islam.az կայքում «Զոհեր և զոհվել չցանկացողները» վերտառությամբ լույս է տեսնում մի հոդված, որն ակամա պարզ է դարձնում մեր կանխատեսած և զգացած իրավիճակի ամբողջական պատկերը իր ողջ սրությամբ:

Հոդվածում, մասնավորապես, ասված է.
«Մեկընդմիշտ հասկացեք, որ Զաքիր Հասանովը թե՛ թալիշի, թե՛ թաթի, թե՛ թուրքի, թե՛ լեզգիի, և ընդհանրապես այս հողում ապրող ցանկացած ազգի պաշտպանության նախարարն է: Եթե դուք «հաղթող ազգի» արժանապատվությամբ ապրելը մոռանում եք, եթե դուք դա եք ձեզ արժանի համարում, ձեր գործն է: Ականջներիդ օղ արե՛ք` «Կամ Ղարաբաղ, կամ մահ» լոզունգը ոչ մի օրվա է, ոչ էլ մի տարվա: Այս լոզունգը ուժի մեջ է լինելու դեռ այնքան, քանի դեռ Ղարաբաղը Ադրբեջանին չի վերադարձվել: Ադրբեջանը սա է: Ուզում եք` ապրեք այստեղ, չեք ուզում` ռադ եղե՛ք»:

Ղարաբաղը տեղաբիկ ժողովուրդների հաշվին Ադրբեջանին բռնակցել ցանկանալու Ալիևի քաղաքկանությունը նման է մի գնդակով երկու նապաստակ խփելուն, երբ ուզում է ունենալ Ղարաբաղ և չունենալ տեղաբնիկ ժողովուրդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել