qnnchakan komiteAraratnews.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ամբաստանյալ Ս.Դանիելյանի՝ դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստի դիմելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ դատապարտյալ, ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ Ս.Դանիելյանը 2016թ.-ի ապրիլի 5-ինՆուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր քրեական գործով դատական նիստին, որի ավարտից հետո գտնվել է նույն դատարանի՝ կալանավորներին պահելու համար նախատեսված խցում։ Ժամը 17:30-ի սահմաններում ձեռնաշղթայով փակված ճաղավանդակը բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից, ապա դատարանի ավտոկայանատեղիի պարսպի վրայից ցատկելու միջոցով դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2016թ. ապրիլի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու, թե ինչպես է կալանավորին հաջողվել բացել ճաղավանդակը։

Ապրիլի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ Սպարտակ Դանիելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել